480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երեխաները բողոքել են Էրդողանին Սուրբ Խաչ եկեղեցում թուրք ոստիկանների գործողությունների կապակցությամբ
17:05
15 Սեպտեմբերի 2010

«Հայ Ասպետ» հայկական մանկական ինտելեկտուալ հեռուստաշոուի հաղթողները, որոնց թուրքական ոստիկանությունը վերջերս արգելել էր Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցում մոմ վառել և աղոթել, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Փայիփ Էրդողանին բողոք-նամակ են ուղարկել:

Թուրքիայում՝ Վանա լճի Աղթամար կղզում գտնվող հայկական եկեղեցու այցելությունը կազմակերպվել էր օգոստոսին՝ հեռուստաշոուի հաղթող խմբի համար: Սակայն տեղի ոստիկանությունն արգելեց նրանց աղոթել և մոմ վառել եկեղեցում, որը տեղի իշխանությունների որոշմամբ այժմ թանգարանի է վերածվել: Երեխաները փորձել են շարունակել աղոթքը միջնադարյան Արծրունի հայ թագավորների արքայատոհմի գերեզմանոցում, որտեղ խունկ են վառել: Սակայն այստեղ էլ թուրք ոստիկանները նրանց հանգիստ չեն թողել՝ ոտքով հանգցնելով խունկը:

«Մենք մի խումբ պատանիներ ենք Հայաստանից և Եվրոպայից, ովքեր ուսումնասիրում են Փոքր Ասիայի պատմությունը։ Այս տարվա օգոստոսին մենք մեկնեցինք շրջագայության Արևելյան Անատոլիա։ Այնտեղ, ցավալիորեն, տեսանք բազում հայկական հուշարձաններ ու վանքեր, որոնք ավերված էին: Այդ տարածաշրջանում ամբողջական մնացած միակ հուշարձանը Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ խաչ վանքն է, որը 10-րդ դարի հայ ճարտարապետության և արվեստի գլուխգործոցներից է»,- ասվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած նամակում:

Փաստաթղթում ասվում է, որ ժամանելով Աղթամար՝ երեխաներն այնտեղ հանդիպել են  թուրք ոստիկանների կոպիտ ու բռի վերաբերմունքին: «Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկների աչքի առաջ ոստիկանները մեզ դուրս վռնդեցին եկեղեցուց` վախեցած մեր բարձ­րա­ձայն աղոթքից: Մեզ չթողեցին անգամ մոմ վառել, ինչպես կարգն է Հայոց առաքելական սուրբ եկեղեցում: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին` Ձեր կառավարության կողմից ի ցույց ամբողջ աշխարհի թույլատրված Հայոց պատարագ մատուցելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ»,- ասվում է նամակում:

Պատանիներն ու աղջիկները տարակուսանք են հայտնել, թե ինչու են ոստիկանները բռնություն կիրառում երիտասարդների նկատմամբ, ովքեր ընդամենը եկեղեցում աղոթել են և հոգևոր երգ են երգել:

«Մենք ուզում ենք հարցնել Ձեզ` ինչո՞ւ հոգևոր արժեքների մասին խոսող Ձեր կառավարությունը թույլ չի տալիս խաչ տեղադրել այդ եկեղեցու գմբեթին և այդպիսով կասկածի տակ է դնում այս տարվա սեպտեմբերի 19-ին պատարագ մատուցելու իր անկեղծությունը: Արդյո՞ք մեր աղոթքը կամ գմբեթի խաչը սպառնալիք են Ձեր երկրին: Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում 21-րդ դարում մի երկրում, որը Եվրոպայի խորհրդի անդամ է և ցանկանում է Եվրոպական միության անդամ դառնալ»,- ասվում է նամակում:

Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:    

Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար: Աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից Վանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։