483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ՌԴ դեսպանը պարգևատրվել է Ռուս-Հայկական համալսարանի պատվավոր շքանշանով
16:07
15 Սեպտեմբերի 2010

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն պարգևատրվել է «Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պատվավոր շքանշանով»:

Համալսարանին մշտական և հետևողական աջակցություն ցուցաբերելու համար Կովալենկոյին պարգևը չորեքշաբթի հանձնեց ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին համալսարանի մամուլի ծառայությունից:

Շքանշանը շնորհվել է դեսպանին ՌՀՀ Գիտխորհրդի որոշմամբ՝ 2010թ.-ի սեպտեմբերի 14-ին՝ հետևողական աշխատանքի համար, որն ուղղված է տարածաշրջանում ռուսական կրթության ամրապնդմանն ու ընդլայնմանը, արագասավոր մարդասիրական գործունեության համար:

«Բացի այն, որ Դուք Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանն եք, Դուք Ռուսաստանում իսկական հայերի Դեսպանն եք: Եվ քանի որ մենք այն համալսարանն ենք, որն այդ իսկական հայերին է պատրաստում, մենք կարծում ենք, որ դուք մեր շահերն եք ներկայացնում Ռուսաստանում: Մեզ համար դա շատ կարևոր է»,- ասաց Դարբինյանը:

Կովալենկոն իր հերթին նշեց, որ առաջին անգամ է «հարգելի ուսումնական հաստատության» շքանշանը ստանում: «Երբ ինձ առաջարկեցին Հայաստան գալ, ես դա մեծ հաճույքով արեցի: Եվ ինչպես ինձ թվում է, ես ամենաառաջին քայլերից գտա այն ոլորտը, որը թույլ կտար ինձ ռուս-հայկական հարաբերությունների համար օգտակար բան անել՝ դա հումանիտար կապերի, հումանիտար հարաբերությունների ոլորտն է»,- ընդգծեց նա:

Միաժամանակ դեսպանը գոհունակություն հայտնեց, որ երկրում իր գործունեությունը Հայաստանի ինտելեկտուալ վերնախավի կողմից գնահատականի է արժանանում:

«Դա շատ մեծ պատիվ է ինձ համար, և ես շատ երախտապարտ եմ այդ պարգևի և գնահատականի համար»,- ասաց Կովալենկոն:

«ՌՀՀ պատվավոր շքանշանը» շնորհվում է գիտության, կրթության, արվեստի, մշակույթի և գրականության, քաղաքականության, բիզնեսի առավել ակնառու գործիչներին, ովքեր գործունեության տարբեր բնագավառներում մեծ ներդրում են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կայացման, ամրապնդման և զարգացման համար, ռուս և հայ ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում, ինչպես նաև ՌՀՀ –ի՝ որպես Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանում ռուսական կրթության և մշակույթի կենտրոնի և օջախի, զարգացման գործում:

«ՌՀՀ-ի պատվավոր շքանշանով» պարգևատրվել են նախագահ Սերժ Սարգսյանը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրող Եվգենի Եվտուշենկոն, այլ ակնառու քաղաքական և հասարակական  գործիչներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։