484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գազամատակարարումը դադարեցվել է մինչև սեպտեմբերի 17-ը. «ՀայՌուսգազարդ»
12:18
15 Սեպտեմբերի 2010

Վրաստանից տարանցիկ ճանապարհով Հայաստան մտնող գազը լիովին դադարեցվել է մինչև սեպտեմբերի 17-ը մայրուղային գազատարի նորոգման պատճառով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «ՀայՌուսգազարդ» ընկերությունից:

«Սեպտեմբերի 15-ից 17-ը լիովին դադարեցվում է Վրաստան և Հայաստան մատակարարվող գազը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Էքսպորտ» ԲԲԸ-ի կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքների կապակցությամբ»,- ասվում է «ՀայՌուսգազարդ»-ի մամուլի հաղորդագրության մեջ` «Գազպրոմ տրանսգազ Էքսպորտ» ԲԲԸ-ին արված հղումով:

Միաժամանակ հայ-ռուսական ընկերությունում վստահեցնում են, որ գազամատակարարման դադարեցումը չի անդրադառնա սպառողների վրա:

Չդադարող գազամատակարարումը սովորաբար շարունակվում է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի պաշարների շնորհիվ:

Աբովյանի գազի պահեստարան-կայանը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի գլխավոր տարրերից է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը:

Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանը գազի արդյունաբերական օգտագործման մեջ կարգավորում է սեզոնային և պիկային անհամաչափությունները:

Գազի մատակարարման օբյեկտների խափանման դեպքում այս կայանը, կախված տարվա ժամանակից, կարող է գազ մատակարարել 1-1,5 ամսվա ընթացքում: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Գազը մուտք է գործում Հայաստան Վրաստանի տարածքով:

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության բաժինը՝ 20 տոկոս: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: