485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Կիրակի Ախթալայում տեղի կունենա եկեղեցու օծում և խորովածի փառատոն
18:25
14 Սեպտեմբերի 2010

Սբ. Աստվածածին եկեղեցու օծման  արարողությունը, խորովածի փառատոն և ժողովրդական հանդիսություններ տեղի կունենան կիրակի Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Տուրիզմի զարգացումը մեր երկրի տնտեսության առաջնահերթություններից մեկն է, իսկ դրա համար անհրաժեշտ է պահպանել մեր պատմամշակութային ժառանգությունը, ավանդույթները, մշակութային արժեքները։ Ախթալայի եկեղեցու օծումը պետության, մասնավոր հատվածի, եկեղեցու և միջազգային կազմակերպությունների համագործակցության վառ օրինակ է»,- ասաց Ապրեսյանը։

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Լոռու մարզային վարչությունը, Հայ Առաքելական Եկեղեցին, Վիվասել-ՄՏՍ ընկերությունը, մի շարք միջազգային հասարակական կազմակերպություններ։

Ըստ վարչության պետի՝ հանդիսությունների շրջանակներում ծրագրվում է Համլետ Մատինյանի հեղինակած «Ամուսնական մատանիներ» հուշարձանի բացումը:

«Հուսով ենք, որ այս հուշարձանը հայտնի կլինի ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, և շատ զույգեր կցանկանան ամուսնանալ հենց Ախթալայի Սբ. Աստվածածին եկեղեցում, որի կողքին տեղակայված է հուշարձանը»,- ասաց Ապրեսյանը։

Նա ավելացրեց, որ հուշարձանը զարդարված է նռերով՝ հայերի համար սիրո և պտղաբերության խորհրդանիշով։

Միջոցառման կազմկոմիտեի անդամ Վազգեն Խաչիկյանն իր հերթին նշեց, որ խորովածի փառատոնը տեղի է ունենում արդեն երկրորդ տարին և արդեն ավանդական է դառնում։

«Փառատոնին կմասնակցեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ խոհարարներ։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 17-ը։ Մենք արդեն 13 մասնակիցների հայտ ենք ստացել»,- հայտնեց նա։

Ըստ Խաչիկյանի՝ հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով և հուշանվերներով։

«Ազգային խոհանոցի քարոզչությունը շատ կարևոր է, քանի որ խորովածը, լինելով   բուն հայկական ուտեստ, նաև հայկական մշակույթի մասնիկ է»,- ավելացրեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու: