486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի անիմատորները ֆրանսիական անիմացիայի դպրոցում դասընթացներ անցնելու հնարավորություն կստանան
18:25
11 Սեպտեմբերի 2010

Հայաստանի անիմատորները աշխարհում հայտնի Gobelins համալսարանի ամառային դպրոցում դասընթացներ անցնելու հնարավորություն կստանան, շաբաթ օրը լրագրողներին ասաց ReAnimania փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։

Gobelins կերպարվեստի դպրոցը առաջատար ֆրանսիական համալսարաններից մեկն է, որտեղ լուսանկարչություն, մեդիա արվեստ և անիմացիա են սովորեցնում։ Արդեն մի քանի տարի է՝ դպրոցն առանձնանում է նրանով, որ Անեսիում անցկացվղո գլխավոր անիմացիոն փառատոնը դպրոցի աշակերտներին է պատվիրում ամենօրյա անիմացիոն գլխադրվագները։

Ըստ Քասունու՝ տվյալ համալսարանն անիմացիոն տեխնիկայի դասավանդման լուրջ հիմք ունի, և Հայաստանի միայն լավագույն անիմատորները Gobelins-ում դասըթնացներ կանցնեն։

«Նման դպրոցում անգամ մեկ ամիս ուսում ստանալը ոգևորում է մեր անիմատորներից յուրաքանչյուրին»,- ասաց Քասունին։

Միաժամանակ «Gobelins» հայտնի ֆրանսիական անիմացիոն դպրոցի գլխավոր տնօրեն Էրիկ Ռիվերը նշեց, որ չնայած այս հարցի շուրջ բանակցություններ չեն տարվել, սակայն ենթադրում է, որ ամառային դպրոցում Հայաստանի ուսանողի համար գոնե մեկ տեղ կհատկացվի։

ReAnimania միջազգային անիմացիոն երկրորդ փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 9-13-ը Երևանում։

ReAnimania անիմացիոն միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2009թ.-ի սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 6-ը Երևանում։ ReAnimania նախագծի նպատակը անիմացիոն արվեստի զարգացմանն օժանդակելն է, համաշխարհային կարգի նկարիչ-անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքների ցուցադրության նպատակով համաժողովի կազմակերպումը, ինչպես նաև հայ հանդիսատեսին իրենց երկրից լավագույն անիմացիոն ֆիլմերի նմուշները ներկայացնելը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: