486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Grand Candy-ին հայկական շուկայում սեփական արտադրության տորթեր և թխվածքներ կներկայացնի
16:50
11 Սեպտեմբերի 2010

Հրուշակեղեն արտադրող Grand Candy ընկերությունը տեղական շուկայում սեփական արտադրության թխվածքներ կներկայացնի, շաբաթ օրը լրագրողներին ասաց Grand Candy ընկերության սեփականատեր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Վարդանյանը։

Ըստ նրա, արդեն համապատասխան արտադրամաս է կառուցվել, և Grand Candy-ին մեկ ամսից յուրահատուկ ոճով և ձևավորմամբ առաջին ապրանքը կներկայացնի շուկայում։

Նա նշեց, որ ընկերությունը ծրագրում է շուկայում թխվածքների բավական լայն տեսականի ներկայացնել, որն ավանդաբար ծանոթ է տեղացի սպառողներին, մասնավորապես՝ «Նապոլեոն», «Կիևսկի», «Փախլավա» տեսակները։

«Նոր ապրանքը կներկայացվի  բոլոր խանութներում ընկերության ապրանքանիշով սառնարաններում, ինչ վերաբերում է գներին, ապա այն այդքան էլ ցածր չի լինի, բայց ոչ էլ բարձր՝ կփորձենք գները միջին մակարդակում պահպանել»,- ասաց Վարդանյանը։

Նա նաև հայտնեց, որ ընկերությունը պատրաստում է շոկոլադե կոնֆետների արտադրության նոր խանութ բացել, որի շենքն արդեն գրեթե պատրաստ է։ Ընկերությունը նաև սննդային ապրանքների անվտանգության եվրոպական չափանիշների ներմուծման աշխատանքներ է անցկացրել:

«Grand Candy» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ին՝ Երևանի հրուշակեղենի և մակարոնեղենի ֆաբրիկայի հիման վրա, որը գործարկվել է 1993 թ.-ի: Ընկերությունը Հայաստանում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից է, ինչպես նաև Անդրկովկասի միակ ձեռնարկությունն է, որը զբաղվում է կակաոյի հատիկների վերամշակմամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։