478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Համանախագահները կոչ են անում ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել շփման գծի խախտումները
11:47
11 Սեպտեմբերի 2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) սեպտեմբերի 6-9-ը Բաքու-Ստեփանակերտ-Երևան այցի արդյունքում հինգշաբթի հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել խախտումները շփման գծում։

«Համանախագահները հերթական անգամ վճռականորեն կոչ են անում կողմերին պահպանել հրադադրի ռեժիմը և զսպվածություն դրսևորել, զերծ մնալ հրապարակային հայտարարություններից և դադարեցնել խախտումները շփման գծում»,- ասվում է ԵԱՀԿ կայքում տեղադրած հայտարարությունում։

Հայտարարությունում ասվում է, որ միջնորդները ողջունում են Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի Գերագույն Վեհաժողովի նստաշրջանի օրակարգից բանաձևը հետ կանչելու որոշումը։ Միաժամանակ համանախագահները կրկնել են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այն միակ ձևաչափը, որը կոչված է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով։

Սեպտեմբերի 8-ին՝ ԼՂՀ և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում անցկացված դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կոսպրշիկը երկու կողմերի ռազմական ներկայացուցիչների ուղեկցությմաբ հատել են շփման գոտին և ուղղվել են դեպի Ստեփանակերտ, որպեսզի ցույց տան, որ շփման գիծը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հարևան երկրների ճանապարհին։

Հայտարարության համաձայն՝ այդ քայլով համանախագահները ցանկացան նաև ցույց տալ կողմերին, որ 1994 թվականին ստորագրված հրադադարը հարկ է խստորեն պահպանել։ Սկսած 2001 թվականի նոյեմբերից սա առաջին դեպքն է, երբ միջնորդները հատել են շփման գիծը։

Համանախագահները հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում իրենք ներկայացրել են իրենց հետագա գործողությունների ծրագիրն առաջիկա ամիսների համար։ Նրանք ընդգծել են, որ կողմերը պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերեն տվյալ ծրագրի իրագործման համար, որպեսզի ԵԱՀԿ առաջիկա գագաթնաժողովում որոշակի առաջընթաց արձանագրվի։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բոլոր կողմերի հետ քննարկել են նաև ԼՂՀ հարակից տարածքում դաշտային դիտորդական առաքելության իրականացման հարցը, որը վաղօրոք համաձայնեցվել է կողմերի հետ:

Առաքելությունը կիրականացվի սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի կեսը։ Նրանք առաջիկա առաքելության որոշ մանրամասներ են ներկայացրել և հայտնել, որ մոտ ապագայում ավարտին կհասցնեն առաքելության նախապատրաստական աշխատանքները։

Մինչև տարածաշրջան վերադառնալը և դաշտային առաքելության իրականացումը համանախագահները կմեկնեն Վաշինգտոն, այնուհետև՝ Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր  Վեհաժողովի շրջանակներում կողմերի հետ աշխատելու նպատակով։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: