484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի որոշումը ՄԱԿ-ից բանաձևը հետ կանչելու վերաբերյալ առաջին հերթին բազմաթիվ երկրների դիրքորոշմամբ է պայմանավորված. Հայաստանի ԱԳՆ
10:52
11 Սեպտեմբերի 2010

Ադրբեջանի որոշումը ՄԱԿ-ից բանաձևը հետ կանչելու վերաբերյալ առաջին հերթին բազմաթիվ երկրների դիրքորոշմամբ է պայմանավորված, ուրբաթ Հայկական երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը իր կողմից ներկայացված թիվ A/64/L.57 բանաձեւի նախագիծը հանեց քննարկումից եւ քվեարկությունից` խնդրելով համապատասխան օրակարգի կետը տեղափոխել ԳԱ 65-րդ նստաշրջանի օրակարգ:

«Ադրբեջանը ստիպված էր քվեարկությունից և քննարկումից հանել ամռանը ներկայացրած բանաձևը։ Նախևառաջ, այդ քայլի վրա ազդել է տարբեր երկրների, և, անշուշտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումն այս հարցում, որը ձևավորվել է Հայաստանի կողմից տարված ստվերային աշխատանքի արդյունքում»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ միայն վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանի ԱԳՆ-ն հսկայական ծավալի աշխատանք է իրականացրել ինչպես տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների, այնպես էլ տարբեր երկրներում իր դեսպանությունների միջոցով։

Քոչարյանի խոսքերով՝ վերջին երկու շաբաթների ընթացքում ավելի քան 600 հանդիպում է անցկացվել տարբեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, աշխատանք է տարվել ՄԱԿ-ում։

«Նախարարն անձամբ ավելի քան 100 զանգ է կատարել, ինչպես նաև ավելի քան 200 նամակ է ուղարկել տարբեր երկրների իր գործընկերներին, ինչը թույլ է տվել համապատասխան դիրքորոշում ձևավորել, որն էլ ստիպել է Ադրբեջանին հետ կանչել բանաձևը և նույնիսկ հանել այն քվեարկությունից»,- ասաց Քոչարյանը։

«Ադրբեջանը հասկացավ նաև, որ Հայաստանի կողմից համապատասխան համարժեք քայլեր կձեռնարկվեն։ Մենք համարժեք պատասխան ունենք ցանկացած նմանատիպ ոտնձգության համար, և, որն ամենակարևորն է, այդ ժամանակահատվածում բազմաթիվ պետություններ հասկացան, որ Ադրբեջանը խոչընդոտում է բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով ՄԱԿ-ի քննարկմանը բանաձևի երկրորդ ներկայացման հնարավորությանը՝ փոխնախարարը նշեց, որ ցանկացած պահի ցանկացած պետություն իրավունք ունի ցանկացած բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի քննարկմանը, «եթե այս դեպքը դաս չդարձավ Ադրբեջանի համար»։ 

Ըստ նրա՝ եթե Բաքուն կրկին փորձի նման քայլի գնալ, ապա պետք է հստակ հասկանա միջազգային հանրության դիրքորոշումը և Հայաստանի՝ համարժեք  պատասխան տալու պատրաստակամությունը։

Միաժամանակ Քոչարյանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համակարծիք են այդ հարցում, և ինչպես 2008-ին՝ համատեղ հանդես եկան Ադրբեջանի առաջարկած բանաձևի դեմ՝ նշելով, որ այն խոչընդոտում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը որպես արդարացում բանաձևի հետ կանչելուց հետո փորձեց հիմնավորել իր դիրքորոշումը նրանով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել դաշտային առաքելության՝ տարածաշրջան այցելելու վերաբերյալ։

«Իրականությունն այն է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս գարնանը, իսկ Ադրբեջանն այդ բանաձևը ՄԱԿ-ին է ներկայացրել պայմանավորվածության հասնելուց հետո՝ իմանալով, որ նման համաձայնություն արդեն ձեռք է բերվել»,- ասաց փոխնախարարը։

Ավելին, ինչպես նշեց Քոչարյանը, սեպտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենք հայտարարեցին, որ գոյություն ունի դեռ գարնանից ձեռք բերված համաձայնություն առաքելության՝ տարածաշրջան ժամանելու վերաբերյալ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։