481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Տարերային աղետներին դիմակայության վարժանքներն են մեկնարկում Հայաստանում սեպտեմբերի 11-ին
20:14
10 Սեպտեմբերի 2010

Երկրաշարժերի հետևանքների կառավարման «Արմենիա 2010» դաշտային վարժանքներն են մեկնարկում Հայաստանում սեպտեմբերի 11-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի (ԵԱԱՀԿ)՝ Հայաստանի հետ համատեղ անցկացվող առաջին վարժանքը կշարունակվի մինչև սեպտեմբերի 17-ը։ Վարժանքին կմասնակցեն 28 երկրներից և միջազգային 5 կազմակերպություններից ժամանած 333 փորձագետներ և դիտորդներ, ինչպես նաև Հայաստանից  373 ներկայացուցիչներ:

Վարժանքը բաղկացած կլինի երեք փուլից, որոնց ընթացքում տեղի կունենա թիմերի ժամանում, բացում, հայտարարություններ, խմբերի         գործառույթների բաշխում, ուսուցումներ (քիմիա-       կենսաբանական ճառագայթային վթարներին արձագանքողների համար, լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, տեղական կառավարման թիմի,      Տեղական գործողությունների համակարգման կենտրոնի),       տեղանքների նախապատարաստում,             հրամանատարաշտաբային    վարժանք, մամուլի ասուլիս, ստատիկ ցուցադրումներ,  քննարկումներ, փակում:

Դաշտային վարժանքը կանցկացվի Կոտայքի մարզում տեղակայված 11 վայրերում, որոնք իրենցից ներկայացնում են  բազային ճամբար, բունկեր, փլուզված շենք, գյուղի լեռ, քիմիական գործարան, խողովակաշար, բարձրահարկ շենք և գետ, ժայռերի մեջ գտնվող քաղաք, ջրի մաքրման գործարան, Արզնու դաշտային հիվանդանոց,

Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան։  

Վարժանքի շրջանակներում կմշակվեն տարերային աղետների հետևանքների վերացման մեխանիզմներ՝ արտակարգ պատահարներին երկրների արձագանքման ընդունակության բարձրացման նպատակով։

Վարժանքի սցենարով՝ 2010թ. սեպտեմբերի 11-ին ժամը 09.05-ին Ռիխտերի սանդղակով 7.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ Կոտայքի մարզում: Էպիկենտրոնում` Աբովյան քաղաքից 8կմ դեպի հյուիս-արևելք, 9-10 բալ ուժգնությամբ:

Հաղորդվել է մեծ թվով տուժածների (նախնական հաշվարկների համաձայն` 12000 զոհ եւ 17000 վիրավոր) և հազարավոր փլուզված շինությունների մասին: Չարենցավան, Աբովյան քաղաքները և հարակից գյուղային համայնքները ամենաշատ տուժածների թվում են: Շարքից դուրս են եկել մարզի ջրամատակարարման և կոյուղու համակարգերը: Բազմաթիվ վթարներ են առաջացել` կապի, գազամատակարարման, էներգամատակարարման համակարգերում եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիներում:

Վարժանքի ընթացքում տեղի բնակչությունը փորձում է ձեռքի տակ եղած գործիքներով փլատակներից դուրս բերել հարազատներին: Տեղական և միջազգային ԶԼՄ-ներն ամենայն ուշադրությամբ հետևում են իրավիճակին և իրականացվող փրկարարական գործողություններին: Սեպտեմբերի 11-ի երեկոյան աղետի գոտում սկսել են իրականացվել որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքներ:

Սցենարի համաձայն՝ վթար է տեղի ունեցել նաև Աբովյանի քիմիական գործարանում. մթնոլորտ է արտանետվել 4 տ քլոր: Երկրաշարժի հետևանքով ճաք է առաջացել Արգելի ջրամբարի պատվարի վրա, որից սկսվել է ջրի արտահոսք, որոշ սողանքային գոտիներ ակտիվացել են:

Հանրապետության տարբեր ծայրերից մարդիկ ավտոմեքենաներով փորձում են հասնել աղետի գոտի, տեղեկություններ ստանալ իրենց հարազատների մասին: Խցանումները փակում են ճանապարհները: Վթարի է ենթարկվել ճառագայթային ծագմամբ նյութ տեղափոխող հատուկ բեռնատարը: Լուսակերտի թռչնաֆաբրիկայում և մոտակա գյուղերում անհայտ վարակիչ հիվանդության պատճառով հազարավոր հավեր են սատկել:

Ազգային ողջ հզորությունները կենտրոնացվել են աղետի գոտում, սակայն չեն բավարարում աղետի հետևանքները վերացնելու համար: Հայաստանը օգնության համար դիմում է միջազգային հանրությանը` խնդրելով տրամադրել որոնողափրկարարական, բժշկական, քիմիական, ճառագայթային, մանրէաբանական հետախուզության խմբեր, պատվարների վերանորոգման մասնագետներ, ինչպես նաև ցուցաբերել նյութատեխնիկական, սոցիալական և հոգեբանական օժանդակություն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: