486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-բելգիական բիզնես-ֆորումը կբացվի սեպտեմբերի 14-ին Երևանում
19:49
10 Սեպտեմբերի 2010

Հայ-բելգիական բիզնես-ֆորումը կբացվի սեպտեմբերի 14-ին Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Զարգացման հայկական գործակալությունից։  

Ֆորումին կմասնակցեն Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սյունենը, Հայաստանում Բելգիայի դեսպան Ստեփան Դե Լոքերը։ Բացի այդ, ծրագրված է 23 ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությունը։

Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի և Բելգիայի արտաքին առևտրաշրջանառությունը 2010 թվականի հունվա-հուլիսին աճել է 84,7 տոկոսով 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ և կազմել է շուրջ 94,1 մլն դոլար։

Միաժամանակ Հայաստանից Բելգիա արտահանման ծավալը կազմել է 50,3 մլն դոլար (Հայաստանից ողջ արտահանման 9,8 տոկոսը)՝ նշված ժամանակահատվածում աճելով 2,4 անգամ 2009 թվականի հունվար-հուլիսի ցուցանիշի համեմատ։

Հայաստան ներկրված բելգիական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 43,8 մլն դոլար՝ աճելով 44,9 տոկոսով։ Միաժամանակ, ընդհանուր առմամբ, Բելգիայի տարածքից ներկրման ծավալը կազմել է 48,1 մլն դոլար (աճը՝ 11,7 տոկոսով)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։