482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
«ԱրմենՏել» ընկերությունը և «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը Հայաստանում առաջին կոմերցիոն տեղեկատու կենտրոնն են գործաարկել
18:15
10 Սեպտեմբերի 2010

Հայկական հեռահաղորդակցական «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) և «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը հանրապետությունում «Սփյուռ-ինֆո» առաջին կոմերցիոն տեղեկատու կենտրոնն են գործարկել։

«Մեր ծառայության հին հեռախոսահամարը՝ 519999 հասանելիության, տեղեկատվության ծավալի ընդլայնման, շուրջօրյա սպասարկումների, նոր տեխնոլոգիաներ կիրառելու և այնի հետ կապված խնդիրներ ուներ։ Այդ պատճառով նոր համակարգ թողարկելու ժամանակն է, որը կլուծի բոլոր առկա խնդիրները»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց «Սփյուռ» տեղեկատվական ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանը։

Նա նշեց, որ 519999 համարով օրական շուրջ 5000 զանգ է սպասարկվում, սակայն ևս  7000-ը չեն սպասարկվում՝ գծի ծանրաբեռնվածության պատճառով։

Ըստ Գրիգորյանի՝ նոր տեղեկատու կենտրոնի ծառայությունները ներկայացվում են 0-9000-9999 համարով՝ մեկ վայրկյանի դիմաց 1,5 դրամ գումարով։

«Ըստ մեր նախնական հաշվարկների՝ ամեն զանգը միջինը 35-40 դրամ կարժենա։ Վճարում մտցնելու նպատակը Կենտրոնը պահելու ծախսերը փակելն է։ Նոր տեխնոլոգիաների ներմուծմամբ, բազայի ընդլայնմամբ և օպերատորների թվի ավելացմամբ մեր ծախսերն ամսական մոտ 400 հազար դրամով (շուրջ 1.1 հազար ԱՄՆ դոլար) աճել են»,- ասաց «Սփյուռի» գլխավոր տնօրենը։

Ընկերության գլխավոր տնօրենն ընդգծեց, որ եթե նախկինում «Սփյուռի» տեղեկատվական բազան 16 հազար կազմակերպություն էր կազմում, ապա «ԱրմենՏելի» տեղեկատվական բազայի հետ ինտեգրվելուց հետո այդ թիվը կգերազանցի 100 հազարը։

«ԱրմենՏել» ՓԲԸ Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանն իր հերթին կարևորել է ժամանակակից բիզնեսում call-կենտրոնների գործունեությանը՝ նշելով, որ հենց այդ պատճառով «ԱրմենՏելը» օպերատիվ կերպով է արձագանքել «Սփյուռի» կողմից նման կենտրոն ստեղծելու առաջարկին։

«Նոր տեղեկատու կենտրոնն արդիականացված է և համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Կվերացվեն «հերթերը», բոլոր հաճախորդներին սպառիչ տեղեկություն կտրամադրվի։ «Սփյուռը» և «ԱրմենՏելը» ինտեգրել են իրենց տեղեկատվական բազաները»,- ասաց Մովսիսյանը։

Ըստ նրա՝ հաստատված գումարը՝ 1,5 դրամ, 0-9000 ծածկույթում ամենացածրն է։

Բացի այդ Մովսիսյանն ավելացրեց, որ նոր համակարգը թույլ է տալիս տեղեկություն ստանալ ցանկացած պարամետրով՝ սկսած կատեգորիայից, վերջացրած հասցեով և հեռախոսահամարով։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է  ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։

 «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը գործում է սկսած 1992թ.-ից և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ «Սփյուռ ռեգիստրի» տվյալների բազայում գրանցված ավելի քան 16000 կազմակերպությունների մասին տեղեկություն է տրամադրում։ Հարցումները սպասարկվում են երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն ($1- 364,17 դրամ)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։