481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի ReAnimania փառատոնի շրջանակներում անգլիացի անիմատորը եզակի վարպետության դասեր կանցկացնի
16:08
10 Սեպտեմբերի 2010

«Аardman»  անիմացիոն ստուդիայի անգլիացի մասնագետ Պոլ Սմիթը սեպտեմբերի 11-12-ը ReAnimania  միջազգային անիմացիոն երկրորդ փառատոնի շրջանակներում տիկնիկային անիմացիայի եզակի  վարպետության դասեր կանցկացնի։

ReAnimania միջազգային անիմացիոն երկրորդ փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 9-13-ը Երևանում։

«Ես այստեղ եմ, որպեսզի վարպետության դասերի մասնակիցներին ցույց տամ, թե ինչպես են կառուցվում տիկնիկային անիմացիայի տիկնիկները, և դրա համար «Аardman» ստուդիայի հատուկ տեխնիկան եմ օգտագործում, որն այն կիրառում է տիկնիկային մուլտֆիլմեր ստեղծելու ժամանակ»,- ուրբաթ լրագրողներին ասաց Սմիթը։

Ըստ անգլիացի անիմատորի՝ նա վարպետության դասերի ունկնդիրենրին ցույց կտա «Ուոլես և Գրոմիթ՝ ճագար ուրվականի անեծքը» մուլտֆիլմի հերոսների տիկնիկները։

Սմիթն ավելացրեց, որ իր մասնակիցներին նաև կպատմի տիկնիկային մուլտֆիլմերում անիմացիոն միջավայրի ձևավորման սկզբունքների մասին։

Այսպես, ըստ նրա՝ նախկինում տիկնիկային անիմացիայում գրեթե անհնար էր ցուցադրել ամպերի ու ծովի ալիքների շարժումը։

Այժմ տիկնիկային մուլտֆիլմերում անիմացիոն միջավայրի ստեղծումը հնարավոր է՝ համակարգչային գրաֆիկայի և 3D  մուլտիպլիկացիայի շնորհիվ։

ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009թ.-ի հոկտեմբերի 6-ին։ ReAnimania նախագծի նպատակն է օգնել  անիմացիոն արվեստի զարգացմանը, համաշխարհային կարգի անիմատոր նկարիչների նոր սերնդի դաստիրակման և համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքները ցուցադրելու համար քննարկումներ կազմակերպելը, ինչպես նաև հայ հանդիսատեսին ողջ աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմեր ցուցադրելը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: