485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության գոտում պատրաստ է ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսել. ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար
15:37
10 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանն իրեն հարմար   ցանկացած պահի պատրաստ է ռազմական գործողություններ սկսել ղարաբաղյան հակամարտության գոտում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը։

Վերջին երեք ամսվա ընթացքում Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանը երեք դիվերսիոն ակցիա է իրականացրել, որոնց արդյունքում մարդկային զոհեր են եղել: Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիաները ձախողվել են: Ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբերը նահանջել են՝ ընդհանուր առմամբ կորցնելով չորս զինծառայող:

«Ադրբեջանը հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմը և ցանկացած պահի, երբ վստահ լինի իր հաղթանակի մեջ, պատրաստ է ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման գնալ»,- ասաց Արզումանյանը։

Ըստ նրա՝ ներկայիս պայմաննեում Հայաստանը պետք է համապատասխան կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի։

Տվյալ համատեքստում նախկին նախարարն անընդունելի և անհամապատասխան է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի հայտարարությունը, որ ԼՂՀ  կատարած վերջին այցի ժամանակ միջնորդները հատել են ոչ թե սահմանը, այլ Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գիծը։

Սեպտեմբերի 8-ին՝ ԼՂՀ և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում անցկացված դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կոսպրշիկը հատել են շփման գոտին և ուղղվել են դեպի Ստեփանակերտ։

Արզումանյանը նշեց, որ Չայլու գյուղի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) մոտ տեղի ունեցած վերջին միջադեպից հետո, երբ Ղարաբաղի տարածք ադրբեջանական զինված հետախուզական խմբի ներխուժման փաստ է արձանագրվել, որի  դիվերսիոն  գորոծողությունների հետևանքով հայական կողմից հինգ զոհ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները պետք է առավել խիստ դիրքորոշում արտահայտեին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։