+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետն ու ՀԲ-ի փոխնախագահը բացել են նորոգված Անասնաբուժական ախտորոշիչ կենտրոնը
15:05
10 Սեպտեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Ֆիլիպ դե Ուերուն ուրբաթ Երևանում մասնակցել են նորոգված Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնի բացմանը:

Կենտրոնի (Կենտրոնական անասնաբուժական լաբորատորիա) վերանորոգումն ու արդիականացումն իրականացվել են Համաշխարհային բանկի «Թռչնի գրիպի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում: 1,5 միլիոն դոլարի չափով հատկացված դրամաշնորհի օգնությամբ ընդլայնվել է կենտրոնի տարածքը (700 մինչև 3200 քառակուսի մետր), տեղադրվել է նոր ժամանակակից սարքավորում, վարակների բացահայտման և թեստավորման նոր տեխնոլոգիաներ են ներդրվել:

«Նոր սարքավորումը, իհարկե, հարկավոր է, սակայն բավարար պայման չէ, որպեսզի մեր Հանրապետական կենտրոնը համապատասխանի միջազգային չափորոշիչներին... Անհրաժեշտ է նաև ներդնել նորմատիվային փաստաթղթեր և անցկացնել անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը», - լրագրողներին ասաց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, որ նվազագույնը հինգ տարի կպահանջվի արտոնագրման ողջ գործընթացի իրականացման համար:

Սարգսյանի խոսքերով՝ այս ամենը կենտրոնի համար միջազգային ճանաչում կապահովի, ինչից հետո հայկական ընկերությունները կկարողանան ազատ արտահանել իրենց ապրանքները, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության համար:

«Այնուամենայնիվ, նորոգված կենտրոնի բացումը կարևոր իրադարձություն է մեր երկրի ներքին կյանքում: Այն հնարավորություն կտա օպերատիվ կերպով արձագանքել հանրապետությունում թունավորման դեպքերին, դրանց պատճառների բացահայտմանը, ինչպես նաև կնվազեցնի նման ռիսկերի », - ընդգծեց վարչապետը:

Նա նաև նշեց, որ կենտրոնի լաբորատորիաներում աշխատում են բարձր որակավորում ստացած և փորձառու մասնագետներ, որոնք վերապատրաստվել են՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Արդիականացումից հետո Անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնը կարող է կենդանիների մոտ վարակների, ինչպես նաև սննդամթերքում վնասակար նյութերի բացահայտման թեստեր անցկացնել: Ավելի վաղ մեկ սենյակում տարբեր անալիզներ էին անցկացվում, իսկ այժմ ամեն բաժանմունք ունի իր լաբորատորիան, ինչը թույլ կտա անցկացված թեստերի ճշգրտության ավելի բարձր աստիճան ապահովել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։