485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+5
Եղանակը Երևանում
Հայ
Վլադիկավկազում զոհված ՀՀ քաղաքացու ընտանիքը խնդրում է օգնել զոհվածի մարմինը հայրենիք տեղափոխելու հարցում
14:42
10 Սեպտեմբերի 2010

Հինգշաբթի Վլադիկավկազի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված ՀՀ քաղաքացու ընտանիքը խնդրում է օգնել զոհվածի մարմինը հայրենիք տեղափոխելու հարցում, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել Հյուսիսային Օսեթիայում գտնվող «Էրեբունի» հայկական համայնքի ներկայացուցիչը:

Սեպտեմբերի 9-ի առավոտյան մահապարտ-ահաբեկիչը Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ կայանած «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայում գործի է դրել 30-40 կիլոգրամ հզորություն ունեցող ռումբը:

Վերջին տվյալների համաձայն, ահաբեկչության հետևանքով զոհվել է 17 մարդ՝ չհաշված մահապարտը: 137 մարդ վիրավորվել է, հիվանդանոցներում 121 մարդ է մնում:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել հայկական համայնքի ներկայացուցիչը, ահաբեկչության հետևանքով զոհվել է Հյուսիսային Օսեթիայում համայնքի չորս ներկայացուցիչ, յոթը վիրավորվել է:

Նրա խոսքերով՝ օգնություն են խնդրում 1986թ.-ին ծնված Արսեն Էլբակյանի հարազատները: «Ընտանիքը միջոցներ չունի զոհվածի մարմինը տեղափոխելու համար, ում մարմինը այսօր կհանձնեն դիահերձարանից», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ մարմինը ուղեկցող անձի հետ ևս կարող են խնդիրներ առաջանալ, քանի որ զոհվածի հարազատը կորցրել է անձնագիրը:

Համայնքից տեղեկացրել են, որ սպասվում է Հարավային դաշնային օկրուգի հարցերով ՀՀ գլխավոր հյուպատոսի այցը Հարավային Օսեթիա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։