480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հազարամյակի զարգացման նպատակների մասին ազգային զեկույցի շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանում
13:59
10 Սեպտեմբերի 2010

«Հազարամյակի զարգացման նպատակները» ծրագրով Հայաստանի առաջընթացի մասին ազգային զեկույցի շնորհանդեսը տեղի է ունեցել ուրբաթ Երևանում:

«Ինչպես ցույց է տալիս այս հետազոտությունը, համաշխարհային հանրությունը կարող է փրկել միլիոնավոր կյանքեր՝ միջոցներ ներդնելով, առաջին հերթին, բնակչության առավել կարիքավոր շերտերի վիճակի բարելավման մեջ», - ուրբաթ շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:

Նա ընդգծել է, որ Երևանում գործող ՄԱԿ-ի գործակալությունները մինչև 2015 թ.-ը կշարունակեն Հայաստանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:

Նրա խոսքերով՝ զեկույցում արտացոլված հիմնական ասպեկտները վերաբերում են աղքատության և սովի մակարդակի կրճատմանը, որակյալ միջնակարգ կրթության ապահովմանը, գենդերային հավասարության աջակցմանն ու կանանց իրավունքների ընդլայնմանը:

«Այսօր կարևորագույն խնդիրների թվին են պատկանում նաև երեխաների մահացության թվի կրճատումը, նախածննդյան և հետծննդյան շրջանում մայրերի առողջական վիճակի բարելավումը, ՁԻԱՀ և ՄԻԱՎ վարակների դեմ պայքարը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանումը», - ասաց Գերչևան:

«Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագրի շրջանակներում 2011-2015 թթ.-ին աշխարհում նախատեսվում է կանխել մինչև հինգ տարեկան 15 միլիոն երեխայի և 3 միլիոն նորածինների մահը, ինչպես նաև 33 միլիոն անցանկալի հղիություններ և փրկել հղիության ու ծննդաբերության ընթացքում բարդություններ ստացած 740 հազար կանանց կյանքը:

«Սրանք պարզապես թվեր չեն, այլ կոնկրետ անուններով մարդիկ, որոնց տառապանքներն անթույլատրելի են 21-րդ դարում», - նշել է Գերչևան:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև «Արմենիա-ինֆո» տվյալների բազան, որը թույլ կտա զարգացման ոլորտի աշխատակիցներին, որոշումներ ընդունող անձանց, հետազոտողներին և հասարակությանը տեղեկատվություն ստանալ Հազարամյակի զարգացման նպատակների վերաբերյալ:

Հայաստանը 2000 թ.-ի սեպտեմբերին միացել է ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագիրը ընդունած 189 երկրներին: Հետագայում Հազարամյակի զարգացման նպատակները ազգայնացվել են՝ երկրի առաջնահերթ խնդիրներին համապատասխանելու նպատակով և ստացել են իրենց արտացոլումը Հայաստանի զարգացման քաղաքականության ու  ռազմավարության մեջ:-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։