481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը աշխարհում պահպանում է առաջատարի դիրքը բիզնեսի վրա մալարիայի նվազագույն ազդեցության առումով
19:12
09 Սեպտեմբերի 2010

Հայաստանը 2010թ.-ին՝ անցյալ  տարվա նմանությամբ, «Ձեռներեցության վրա մալարիայի ներգործություն» ցուցանիշով և հիվանդության մակարդակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց  «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, նման տվյալներ են ներկայացված 2010-2011թթ.-ի Մրցունակության գլոբալ զեկույցում (ՄԳԶ)։

Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից անցկացվող 2010-2011թթ.-ի զեկույցի տվյալների համաձայն՝ 2010թ.-ին Հայաստանն անցյալ տարվա համեմատ Համաշխարհային մրցունակության ցուցանիշը մեկ դիրքով զիջել է՝ 139 երկրների մեջ զբաղեցնելով 98-րդ տեղը։

Ըստ Հերգնյանի՝ Հայաստանի մյուս առավելությունների թվում կարելի է, մասնավորապես, նշել ծախսերի ցածր մակարդակը, որոնք կապված են պաշտոնազրկումների (21-րդ տեղ), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման (22), հանցագործությունների և բռնությունների պատճառով առաջացած բիզնես ծախսերի (31), ահաբերկչության հետևանքով իրացված ծախսերի (32) և մաքսատուրքերի չափերի (35) հետ։

««Բիզնեսի համար անհրաժեշտ գործընթացների քանակ» ցուցանիշով Հայաստանը գտնվում է 34-րդ տեղում, ինչը մեր երկրի կարևոր մրցակցային առավելություններից մեկն է»,- ասաց նա։

Մրցունակության ասպեկտով թերությունների և բացթողումների մասին խոսելիս փորձագետն ասաց, որ իրավիճակը շարունակում է վատը մնալ՝ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության առումով  (նախավերջին՝ 138-րդ տեղը)։

Թերությունների շարքում Հերգնյանը նաև թվարկեց նաև այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են՝ տեղական մրցակցությունը (136-րդ տեղ), շուկայում գերիշխող խմբերի առկայությունը (133), վենչուրային կապիտալի հասանելիությունը (131) և բիզնես կրթության որակը (130)։

ՄԳԶ-ն վերլուծում, համեմատում և գնահատում է համաշխարհային երկրների տնտեսական մրցունակությունը և այն գործոնները, որոնք ազդում են նրանց տնտեսությունների զարգացման վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: