481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Խորհրդարանի նախագահը համոզված է, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկին կհաղթի ՀՀԿ-ն
19:10
09 Սեպտեմբերի 2010

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես և 2007թ.-ին, ձայների մեծամասնությունը կհավաքի Հանրապետական կուսակցությունը:

«Ես վստահ եմ, որ 2012թ. ընտրությունների ժամանակ կրկին կհաղթի Հանրապետական կուսակցությունը։ Իսկ թե ով կդառնա խորհրդարանի նախագահ, կորոշի կուսակցությունը»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Աբրահամյանը։

Հովիկ Աբրահամյանը խոսնակ է ընտրվել 2008թ.-ի սեպտեմբերի 29-ին, այն բանից հետո, երբ խորհրդարանի նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանը՝ Հանրապետական կուսակցության ներսում ունեցած տարաձայնությունների կապակցությամբ, հրաժարական տվեց։ ՀՀԿ առաջնորդն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Բացի այդ, խորհրդարանի խոսնակը մեկնաբանեց հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները՝ խորհրդարանի ղեկավարի պաշտոնում «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հնարավոր նշանակման մասին։

«Ես այդ մասին թերթից եմ տեղեկացել։ 2007թ.-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայների մեծամասնույթունը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է հավաքել, որից հետո որոշվել է, որ Ազգային ժողովը կղեկավարի Տիգրան Թորոսյանը։ Այնուհետև այդ պաշտոնին ես եմ ընտրվել»,- ասաց Աբրահամյանը։

Արթուր Բաղդասարյանը խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2006թ.-ի հունիսի 1-ը, այնուհետև այն բանից հետո, երբ Բաղդասարյանը հրաժարական տվեց՝ իշխող կոալիցիայի կազմից նրա գլխավորած «Օրինաց Երկիր» կուսակցության դուրս գալու կապակցությամբ, այդ պաշտոնին ընտրվեց  Տիգրան Թորոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: