480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնմանը 100 մլն դրամ է հատկացվել
18:13
09 Սեպտեմբերի 2010

Ականավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի  հանձնմանը  Հայաստանի կառավարությունը 100 միլիոն դրամ (մոտ 275 հազար դոլար) կհատկացնի, հինգշաբթի հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կառավարության նիստի ընթացքում։ 

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային առաջին մրցանակը 2010 թվականին շնորհվել է շվեյցարացի աստղաֆիզիկոս, Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Միշել Մայերին և նրա գիտական խմբի անդամներին։

Ողջ աշխարհից ուղարկած 14 աշխատանքներից ամենաարժանին է համարվել Մայերի և նրա գիտական խմբի անդամներին, մասնավորապես, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանի և Պորտո համալսարանի (Պորտուգալիա) աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Նունե Սանտոսիին աշծատանքը։ Մայերն առաջինն է հայտնաբերել արեգակի  տեսակի ատղի շուրջ պտտվող և արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակը։

500 հազար դոլարի չափով մրցանակը դափնեկիրներին կհանձնվի սեպտեմբերի 18-ին՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը։

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է 2009 թվականին Հայաստանի նախագահի կողմից։ Աստղաֆիզիկայի և աստղագիտության ոլորտի այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է ցանկացած երկրի և ազգության գիտնականների, ովքեր էական ավանդ են ներդրել գիտության զարգացման մեջ։

Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) հայտնի խորհրդային գիտնական է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանն աշխատել է աստղերի և ամպամածությունների ֆիզիկայի, աստղագիտության և աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության (կոսմոգոնիայի) ոլորտներում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: