477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը դեսպանություններ կբացի Նիդեռլանդներում և Ճապոնիայում
14:02
09 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունն արձանագրային որոշում է ընդունել Նիդեռլանդներում և Ճապոնիայում դեսպանությունների բացման վերաբերյալ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրին համապատասխան։

2010-2011 թվականներին Հայաստանը ծրագրում է յոթ դեսպանություն բացել տարբեր երկրներում՝ Ճապոնիայում, Քուվեյթում, Վալենսիայում, Ֆինլանդիայում, Սկանդինավիայում, Լիտվայում։

«Հայաստանի դեսպանության բացումը Նիդեռլանդներում կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, այլ նաև հաշվի առնելով այն փաստը, որ Նիդեռլանդները Եվրոպայի իրավական մայրաքաղաք է համարվում, որտեղ բազմաթիվ եվրոպական ատյաններ են գտնվում»,- հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Միաժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ Ճապոնիայում դեսպանության բացման վերաբերյալ որոշումը պետք է վաղուց ընդունված լիներ, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով դրա ընդունումը հետաձգվել է։

«Սակայն արդեն այսօր մենք պատրաստ ենք ֆինանսավորել այդ դեսպանության բացումը»,- ասաց նա։

Հայաստանի դեսպանությունների բացման համար 2009 թվականին նախատեսվել էր պետբյուջեից հատկացնել մոտ 13 մլն դոլար (5 մլրդ դրամ), որոնցից փաստացի ծախսվել է մոտ 11,8 մլն դոլարը (4,5 մլրդ դրամ)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: