483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԿ-ը անօրինական է համարում Երևանի քաղաքապետարանի՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու դիմումի մերժումը
17:31
03 Սեպտեմբերի 2010

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն անօրինական է համարում Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանին ներկայացված դիմումի մերժումը, ուրբաթ լրագրողներին ասաց ընդդիմադիր Հայ  ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։

Երևանի քաղաքապետարանը նախօրեին մերժել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ Կոնգրեսի հայտը՝ թույլ տալով հանրահավաք անցկացնել Մատենադարանի տարածքում՝ Ազատության հրապարակում մշակութային միջոցառումներ անցկացնելու պատճառով։

«Օրենքի համաձայն, միևնույն տեղում մեկ այլ միջոցառում անցկացնելու պատճառով հրապարակայնորեն միջոցառում անցկացնելու արգելքը կարող է ընդունվել այն ժամանակ, եթե այլ միջոցառման մասին տեղեկացվել է։ Օրենքի դիմաց բոլորը հավասար են, և եթե քաղաքապետարանը ցանկանում է նման միջոցառում անցկացնել, որը մյուսների անցկացումը մերժելու առիթ է հանդիսանում, ապա պետք է տեղեկացնի դրա անցկացման մասին, ինչը չի արվել, և այդ պատճառով քաղաքապետարանի որոշումն անօրինական է»,- ասաց Զուրաբյանը։

Նա նշեց, որ ՀԱԿ քաղաքական խորհուրդը նախօրեին անցկացված նիստի ժամանակ Ազատության հրապարակի «վերանվաճման»  որոշում է ընդունել։

 «90-ականների համաժողովրդական հանրահավաքներից հետո Ազատության հրապարակը որոշիչ դեր է խաղացել ազատության հասնելու համար և դրանից հետո ազատասեր ժողովրդի համար որպես քաղաքական ակտիվացում է ծառայել։ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու արգելքով  իշխանությունները ցանկանում են մարդկանց գիտակցության մեջ ամրապնդել, որ 1989-90թթ.-ի ձեռքբերումներն այլևս չեն գործում... ՀԱԿ-ին ոչինչ չի մնում, քան հրապարակի վերանվաճման գործընթացը սկսել»,- ասաց Զուրաբյանը։

Ըստ նրա, քաղաքական լարվածությունը մեղմելու նպատակով, Սահմանադրության և օրենքների շրջանակներում ՀԱԿ-ը որոշել է հարցի լուծման համար իշխանություններին խելամիտ ժամկետներ ներկայացնել, իսկ այդ ժամանակահատվածում  համախմբված ընդդիմությունն առաջին հերթին  հանրահավաք կանցկացնի սեպտեմբերի 17-ին Մատենադարանի տարածքում։

 «Երկրորդ հերթին, ՀԱԿ-ը ամեն օր քաղաքապետարան հայտ կներկայացնի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։ Երրորդը՝ արգելքի մասին անօրինական որոշումները կբողոքարկվեն բոլոր դատական ատյաններում՝ անգամ մինչև Եվրոպական դատարան և կներկայացվեն ԵԽ-ին, ժողովրդավարական ինստիտուտներին և իրավապահ կազմակերպություններին, իսկ եթե իշխանությունները հանրահավաք անցկացնելու մասին ինչ-որ հայտ մերժեն, ապա համախմբված ընդդիմությունն իրեն իրավունք է վերապահում Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպել և այն անցկացնել անկախ իշխանությունների որոշումից»,- ասաց Զուրաբյանը։

Նա նշեց, որ ՀԱԿ-ը դեռ վերջնական որոշում չի կայացրել հասարակական միջոցառումների քանակի մասին, բայց ակնհայտ է, որ «մեկ հանրահավաքով ՀԱԿ-ը չի սահմանափակվի»։

ՀԱԿ համակարգողը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 17-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ կունենա «բավական անսպասելի հայտարարություններով, որոնցում նոր լուրջ շեշտադրումներ կդնի»։ «Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո մեր պայքարին նոր ազդակ կտրվի»,- ասաց Զուրաբյանը։

Միաժամանակ նա ասաց, որ «արտահերթ ընտրությունների հարցը հայ ժողովրդի համար շարունակում է արդիական մնալ և կենսական կարևորություն ունենալ»։ Հայ ազգային կոնգրեսի կազմում է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն։ ՀԱԿ-ի հիմնական պահանջներն են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնում և արտահերթ ընտրություններ անցկացում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: