480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
GNC-Alfa-ն ավարտել է Երևան-Մասիս-Երևան օպտիկամանրաթելային մայրուղու անցկացումը
15:26
03 Սեպտեմբերի 2010

GNC-Alfa ընկերությունն ավարտել է երկաթուղու երկայնքով Երևան-Մասիս-Երևան օպտիկամանրաթելային մայրուղու անցկացումը: Վերջին մալուխի խորհրդանշական զոդումը տեղ է ունեցել ուրբաթ Արարատում:

Երևան-Մասիս-Երևան օպտիկամանրաթելային մայրուղու անցկացման աշխատանքները մեկնարկել էին աշնանը «Հարակովկոսյան երկաթուղի» ՓԲԸ-ի և GNC-Alfa ընկերության միջև մարտին ստորագրված համագործակցության շրջանակներում:

Ինչպես պաշտոնական արարողության ժամանակ նշեց GNC-Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, մալուխի անցկացման աշխատանքները սկսվել են հուլիսին, և այսօր շահագործման է հանձնվում 50,5 կմ երկարություն ունեցող առաջին հատվածը, որն օպտիկամանրաթելային ցանցով կապահովի Երևան, Արարատ, Մասիս, Վեդի քաղաքները:

«Երկու միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ նախագիծը ներառում է ցանցի հետագա ընդլայնում, մասնավորապես՝ արդեն իրականացվում են Չարենցավան, Սևան, Հրազդան, Դիլիջան, ինչպես նաև Էջմիածին և Արմավիր ուղղություններով օպտիկամնաթելային մալուխի անցկացման աշխատանքները», - ասաց Ֆարամազյանը՝ չբացառելով մինչև Զոդ ցանցի ընդլայնման հնարավորությունը:

Նրա խոսքերով՝ դա թույլ կտա ընկերությանը մինչև Հայաստանի հարավային շրջաններ հասցնել այդ բնակավայրերի համար աննախադեպ ցանց՝ վայրկյանում 10 գիգաբիթ արագությամբ, ինչը թույլ կտա ոչ միայն մերձակա բնակավայրերի բնակիչներին ապահովել բարձր արագություն ունեցող ինտերնետով, այլև տվյալների փոխանցման ծառայություններ տրամադրել:

Ֆարամազյանը նշեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է նաև շահագործման հանձնել Երևան-Եղվարդ-Աբովյան-Չարենցավան-Հրազդան-Սևան-Դիլիջան հատվածի ցանցը, ինչպես նաև ավարտել Մասիս-Էջմիածին-Արմավիր հատվածի շինարարությունը:

ՀԿԵ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանն իր հերթին նշեց, որ ընկերության բեռնափոխադրումների շուրջ 40 տոկոսը բաժին է հասնում այնպիսի հատվածների, ինչպիսիք են Արարատը, Հրազդանը, Սևանը, Զոդը, որոնք տեղեկատվության փոխանակման ժամանակակից համակարգի կարիք ունեին, որը կապված է գնացքների երթևեկության և կառավարման համակարգի ներդրման հետ:

«Բացի փոխադրումների ավտոմատացումից, համակարգը կօգտագործվի նաև ներքին նպատակների, մասնավորապես՝ ժամանակակից կապ ապահովելու, տարբեր գործընթացների ավտոմատացման համար, այդ թվում նաև՝ ուսուցման ծրագրերի գործնական իրագործման, վառելիքի վերահսկման, տոմսերի էլեկտրոնային ձևակերպման համար», - ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ հիմնական ուղղությունների և մինչև Զոդ փոքր հատվածի (շուրջ 200 կմ) շինարարությունից հետո ՀԿԵ-ի ենթակառուցվածքն ամբողջովին կզինվի ժամանակակից էլեկտրոնային համակարգով:

GNC-Alfa ընկերությունը հիմնվել է 2007 թվականին։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները հեռահաղորդակցման մայրուղային ցանցերի կառուցումն ու շահագործումը և տրանսպորտային ցանցի ծառայությունների տրամադրումն է։ GNC-Alfa-ն արդեն ավարտել է Իրանից Երևան օպտիկամանրաթելային մայրուղային մալուխի շինարարությունը, ինչպես նաև երկու ելք է ապահովել Վրաստանից:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։