487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մշակույթի նախարարությունը և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
14:51
03 Սեպտեմբերի 2010

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական բաժնի տնօրեն Զավեն Եկավյանն ուրբաթ մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել։

Ինչպես նշեց Եկավյանը, հուշագրի կարևորագույն հանգամանքներից մեկը  համագործակցությունն է Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտում, ինչն իր մեջ է ներառում պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրումն ու վերականգնումը։

«Արդեն 56 տարի է, ինչ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հետ։ Այսօր մենք ապրում ենք անկախ Հայաստանում, սակայն մեր միակ նպատակն է աջակցել հայ ժողովրդի մտավոր և կրթական զարգացմանը»,- լրագրողներին ասաց Եկավյանը՝ ընդգծելով, որ համագործակցությունը պետք է առավել համակարգված բնույթ ստանա։

Նա հիշեցրեց, որ հիմնադրամի հիմնադիր, խոշոր ձեռներեց Գալուստ Գյուլբենկյանի  կտակի համաձայն, 1955թ.-ին դեռ Խորհրդային Հայաստանում վերականգնվել է Առաքելական Էջմիածնի եկեղեցիներից մեկի զանգակատունը։

Հուշագիրը նաև համագործակցություն է նախատեսում ժամանակակից արվեստի ոլորտում, մանավորապես՝ ծրագրերի իրականացում երաժշտության, գեղանկարչության, թատրոնի, կինոյի, լուսանկարչության, ճարտարապետության, դիզայնի բնագավառներում։ Նաև կկարգավորվի աշխարհի առաջատար մշակութային կրթական հաստատություններում երիտասարդ կադրերի ուսուցումը, գրականության և գրատպության ոլորտի փոխազդեցությունը, թարգմանության և հայ գրականության հրատարակման ծրագրերի իրականացումը։

Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել 2012թ.-ին առաջին հայկական տպագրական գրքի հրատարակման 500-ամյակին նվիրված համատեղ միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ- «Երևանը՝ 2012թ.-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում։

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը ստեղծվել է 1956 թվականին։ Կազմակերպության հայկական բաժինը 1984 թվականից գլխավորում է բարերար, բանասեր և արևելագետ Զավեն Եկավյանը, ով ԵՊՀ շրջանավարտ և պատվավոր դոկտոր է։

Գալուստ Սարգիս Գյուլբենկյան անգլիահայ ձեռնարկատեր և միլիոնատեր է, 20-րդ դարի  խոշորագույն նավթային մագնատ, մեկենաս։

20-րդ դարի սկզբին ակտիվ մասնակցություն է ունեցել համաշխարհային նավթարտադրության կազմակերպմանը՝ աջակցելով աշխարհի ընկերություններին օպտիմալացնել արդյունահանումը։ 1907 թվականին նրա աշխատանքի արդյունք է հանդիսացել դանիական և բրիտանական նավթային ընկերությունների միաձուլումը Royal Dutch Shell ընկերությունում, աշխատանքի համար Գյուլբենկյանը ստացել է նոր ընկերության բաժնետոմսերի 5 տոկոսը։

Հետագայում մասնակցել է նավթային այլ ընկերությունների (Turkish Petroleum Company, Iraq Petroleum Company…) ստեղծմանը՝ միշտ որպես պարգևատրում ստանալով նոր ընկերությունների բաժնետոմսերի 5 տոկոսը, ինչի համար էլ ստացել է «պարոն հինգ տոկոս» մականունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։