+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարների վերականգնումը կավարտվի նոյեմբերին
17:30
01 Սեպտեմբերի 2010

Հայտնի հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարների վերականգնումը կավարտվի  նոյեմբերի 3-ին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը:

«Այս տարի կառավարությունը 20 մլն դրամ (շուրջ 53,3 հազար դոլար) է հատկացրել վարպետի «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» երկու որմնանկարների՝ կառավարության գլխավոր շենք տեղափոխմանն ու վերականգնմանը»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հարությունյանը:

Ըստ նրա, 2009թ.-ին Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարն արդեն վերականգնվել  և տեղադրվել է հայրենի Ջաջուռ գյուղի թանգարանում:

Հարությունյանը նաև հայտնեց, որ այսօր երեկոյան Երևան կժամանի իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակոբինին՝ Հայկական մշակույթի հետազոտության կենտրոնի ռեստավրատորներից մեկը, ով կզբաղվի երկու որմնանկարների վերականգնմամբ:

Նա ավելացրեց, որ Ֆաբրիցիոն նաև մասնակցել է առաջին որմնանկարի վերականգնմանը:

Ըստ Հարությունյանի, ընդհանուր առմամբ, որմնանկարների վերականգնումը երեք փուլից է բաղկացած: Որմնանկարների վերականգնման առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 2-10-ը, եկրորդը՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 6-ը, իսկ երրորդը՝ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 3-ը:

«Որմնանկարների վերականգնման երրորդ փուլը կներառի որմնանկարների վերջնական մշակումը և դրանց փոխադրումը կառավարության տուն»,- ասաց նա:

Հարությունյանն ընդգծեց, որ կառավարությունում որմնանկարների տեղադրման պրակտիկա կա շատ եվրոպական երկրներում, և ըստ նրա, Մինաս Ավետիսյանի արվեստի սիրահարների համար շաբաթը մեկ անգամ  «բաց դռների օրեր» հայտարարելու մասին պայմանավորվածություն կա կառավարության հետ:

Հայտնի նկարչի որդին, Ջաջուռում Մինասի թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն իր հերթին նշեց, որ ներկայում վերականգնման կարիք ունի ևս վեց որմնանկար: Ըստ Ավետիսյանի, ամեն որմնանկարի վերականգնման համար շուրջ 15 մլն դրամ (ավելի քան  41 հազար դոլար) է պահանջվում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: