478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
Տաթևում գտնվող աշխարհի ամենաերկար ճոպանուղու փորձարկումները կսկսվեն սեպտեմբերի կեսերին
17:22
31 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 31. /Նովոստի-Արմենիա/. Տաթև վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղու փորձարկումները կսկսվեն սեպտեմբերի կեսերին, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Ամատունին:

«Ճոպանուղին արդեն պատրաստ է, անհրաժեշտ բոլոր կոնստրուկցիաները հավաքված են, և 20 օրվա ընթացքում կսկսվեն ճոպանուղու փորձարկումները: Այժմ ընթանում են հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները», - տեղեկացրեց Ամատունին:

Նրա խոսքերով՝ ճոպանուղու մոտակայքում կկառուցվի հատուկ ավտոկայանատեղի, Armenian Tree Project կազմակերպության հետ համատեղ մերձակա տարածքի կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն: Ամատունին տեղեկացրեց, որ մոտ օրերս կսկսվեն տարածքի մաքրման աշխատանքները:

Նրա խոսքերով՝ ճոպանուղու կառուցման վրա ծախսվել է 13 միլիոն դոլար, որոնք տրամադրել է «Ռուբեն և Վերոնիկա Վարդանյաններ և ընկերներ» հիմնադրամը, որում ավելի քան 100 մեկենաս է ներառված:

Միաժամանակ Ամատունին պարզաբանեց, որ 5,7 կմ երկարություն ունեցող Տաթևի ճոպանուղին կդառնա աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղին: Նա ավելացրեց, որ մինչև այս ճոպանուղին շուրջ 4 կմ երկարություն ունեցող աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղին գտնվում էր Սանտա Ֆեում:

Ճոպանուղու կառուցումը 45-50 միլիոն դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագրի մի մասն է:

«Տաթևի վերածնունդ» ծրագիրը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առաջահերթ նախաձեռնությունն է, որը հիմնված է պետության և մասնավոր հատվածի համագործակցության վրա:

Ճոպանուղու բացումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին: Տաթև վանահամալիր տանող ճոպանուղու կառուցման պայմանագիրը ստորագրվել է Երևանում 2009 թ.-ի հուլիսի 14-ին:

Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: