484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ժերար Դեպարդյեն խոստացել է ներկա գտնվել «Կարոտ» փառատոնին. փառատոնի նախագահ
17:02
31 Օգոստոսի 2010

Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն խոստացել է ներկա գտնվել «Կարոտ» միջազգային 3-րդ փառատոնին, որը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ, «Կարոտ» փառատոնի նախագահ Մեցո Իգիթյանը:

«Մենք հրավիրել ենք Դեպարդյեին մասնակցելու մեր փառատոնին, և նա խոստացել է գալ: Նա շատ է լսել Հայաստանի մասին, և ցանկություն է հայտնել իրականում ծանոթանալ Հայաստանին և հայկական մշակույթին»,- նշեց փառատոնի նախագահը:

Ըստ Իգիթյանի, բացի այդ, փառատոնի հյուրերի թվում մշակույթի այլ ականավոր գործիչներ կլինեն ողջ աշխարհից:

«Միայն Ռուսաստանից 15 վաստակավոր դերասաններ կժամանեն, որոնց թվում է Ալեքսեյ Պետրենկոն, Էմանուիլ Վիտորգանը, Իգոր Կոստոլևսկին և այլն»,- նշեց նա:

«Կարոտ» միջազգային 3-րդ փառատոնն առաջին անգամ տեղի կունենա Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում և կբացվի սեպտեմբերի 2-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Նախորդ երկու փառատոներն անցկացվել են Մոսկվայում:

Փառատոնի գլխավոր իրադարձությունը «Կարոտ» մրցանակների հանձնումն է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մշակույթի, արվեստի, գիտության, սպորտի և այլ ոլորտների ականավոր գործիչներին, հայ ժողովրդի բարեկամներին, այն մարդկանց, ում ստեղծագործությունը կապված է Հայաստանի հետ, ով իր գործունեությամբ ավանդ է ներդրել հայկական և համաշխարհային մշակույթում:

«Կարոտ» մրցանակի են արժանացել Շառլ Ազնավուրը, Սոս Սարգսյանը, Իոսիֆ Կոբզոնը, Անդրեյ Բիտովը, Նիկիտա Սիմոնյանը, Արմեն Ջիգարխանյանը, Շավարշ Կարապետյանը, Վլադիմիր Սպիվակովը, Կոնստանտին Օրբելյանը, Արթուր Աբրահամը:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: