478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+34
Եղանակը Երևանում
Հայ
«Կարոտ» երրորդ միջազգային փառատոնի բացումն առաջին անգամ կանցկացվի ԼՂՀ մայրաքաղաքում
16:45
31 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Կարոտ» երրորդ միջազգային փառատոնն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում և Ղարաբաղում և կբացվի սեպտեմբերի 2-ին ԼՂՀ մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ, «Կարոտ» հայկական միջազգային փառատոնի նախագահ Մեցո Իգիթյանը։

««Կարոտ» փառատոնն արդեն երեք տարեկան է։ Առաջին երկու փառատոներն անցկացվել են Մոսկվայում։  Նախորդ տարի փառատոնի պատվավոր հյուր է եղել Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն, ով առաջարկեց փառատոնը Հայաստանում անցկացնել»,- ասաց Իգիթյանը, նշելով, որ այս տարի «Կարոտն» անցկացվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաև Հայաստանի և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Իգիթյանի խոսքերով, փառատոնի հանդիսավոր բացումը նվիրված է Արցախի անկախության օրվան, մեկնարկը կտրվի հանրաճանաչ հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի Love Each Other (Սիրիր մերձավորիդ) միջազգային նախագծի գալա համերգով։  

«Բացի այդ, փառատոնի շրջանակներում Ստեփանակերտում տեղի կունենա աշխարհահռչակ քանդակագործ Գրիգորի Պոտոցկու` բրոնզե խատուտիկի տեսք ունեցող «Բարության Խորհրդանիշ» հուշարձանի բացումը: Նմանատիպ հուշարձաններ արդեն կանգնեցվել են աշխարհի ինը երկրներում, մասնավորապես, Ավստրիայում, Ֆրանսիայում, Էստոնիայում, Չինաստանում: Թվով տասներորդ հուշարձանը կկանգնեցվի Ստեփանակերտում, և դրա բացմանը ներկա կլինի նաև ինքը հեղինակն, ով արդեն ժամանել է Հայաստան»,- նշեց նա:

Փառատոնի նախագահն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ «Կարոտը» խաղաղություն է քարոզում, կոչ է անում հրաժարվել բռնությունից։

«Արցախյան հարցը ներկայում ոչ միայն աշխարհաքաղաքական տեսանկյունից է դիտարկվում, քյդ պատճառով մենք որոշեցինք մեր փառատոնն անցկացնել Արցախում և խաղաղության կոչ անել»,- ասաց նա։

Իգիթյանը հայտնեց, որ սեպտեմբերի երեքից փառատոնը կշարունակվի արդեն Երևանում և կշարունակվի մինչև սեպտեմբերի յոթը։

«Փառատոնի գլխավոր իրադարձությունը կդառնա հայկական և համաշխարհային մշակույթում իրենց ավանդը ներդրած մշակույթի ականավոր գործիչների մրցանակաբաշխությունը»,- ասաց նա։

Նրա խոսքերով, փառատոնի հաջորդ օրերին Վարդան Պետրոսյանը կներկայացնի «Ճակատագրի կատակները» ծրագիրը և կցուցադրվի «Ոտքի, դատարանն է գալիս»  ներկայացումը, իսկ սեպտեմբերի 7-ին տեղի կունենա եկեղեցու օծում Ադրբեջանին սահմանակից Մովսես գյուղում:

««Կարոտ» փառատոնի գաղափարը, մի կողմից,  հայկական մշակույթի պահպանումն է սփյուռքում, մյուս կողմից՝ ոչ հայերին ծանոթացնելը հայկական մշակույթին։ Մոսկվայում «Կարոտը» չի համարվում զուտ հայկական փառատոն, այն փառատոն է բոլոր նրանց համար, ովքեր հայրենիքից հեռու են ապրում»,- ավելացրեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: