482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի դրական որոշումը կառուցողական ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հարցի վրա. քաղաքագետ
15:58
31 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի դրական որոշումը Ղարաբաղի վերաբերյալ կառուցողական ազդեցություն չի ունենա ղարաբաղյան կարգավորման վրա, երեքշաբթի լրագրողներին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Բաքուն սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ԳԱ 65-րդ նստաշրջանի քվեարկությանը կներկայացնի «Միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային չափորոշիչների նորմերի պահպանումը մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը։

Ինչպես կարծում է քաղաքագետը, ԵՄ երկրների մեծամասնությունը, ԱՄՆ-ն և Հայաստանի դաշնակիցները ՀԱՊԿ շրջանակներում կամ չեզոք դիրքորոշում կդրսևորեն, կամ առհասարակ չեն քվեարկի այդ փաստաթղթի օգտին, դրան կողմ կլինեն միայն մահմեդական աշխարհի երկրները։

«Հայաստանի դիրքորոշումը կկայանա նրանում, որ նմանատիպ որոշումը կառուցողական ազդեցություն չունենա բանակցային գործընթացի վրա, որն անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և միակ հնարավորն է իրավիճակի կարգավորման համար»,- ասաց Մարկարովը։

Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում է, և բանակցությունների տեղափոխումը միջազգային այլ հարթակ կարող է միայն վնասել գործընթացին։

Միաժամանակ, ըստ նրա, ՄԱԿ-ի որոշումը թեև առանձնապես ողբերգություն  չի դառնա Հայաստանի համար, այնուամենայնիվ, նախազգուշացում կդառնա նմանատիպ փաստաթղթերը միջազգային կազմակերպությունների քննարկման ներկայացնելը կանխելու անհրաժեշտության մասին։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն իր հերթին կարծում է, որ բանաձևի քննարկումը չպետք է անհանգստություն առաջացնի, քանի որ նման որոշումներ ավելի վաղ արդեն ընդունվել են։ «Մեզ համար ավելի կարևոր է, որ հիմնական գործընկերներն այդ գործընթացում միշտ կառուցողական մոտեցում դրսևորեն, և հույս ունեմ, որ այս անգամ նրանք նույնպես կպահպանեն իրենց կառուցողական դիրքերը»,- ասաց Բոզոյանը։

Ինչ վերաբերում է հնարավոր ադրբեջանամետ որոշմանը, ապա, ինչպես կարծում է քաղաքագետը, դրանում պետք չէ մեծ ողբերգություն տեսնել, քանի որ Իսրայելի վերաբերյալ ՄԱԿ-ում ավելի քան 100 բավական կոշտ որոշումներ են ընդունվել, «սակայն Իսրայելն առայսօր բարգավաճում է և որևէ խոչընդոտներ չի տեսնում»։

Նրա խոսքերով, Հայաստանը չպետք է խուճապի մատնվի և ավելորդ գործողություններ կատարի, այլ հարց է ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։

«Եթե Ադրբեջանն այս քայլին գնա, ապա Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նրա հետ ռազմական պայմանագիր կնքի և հրապարակավ հայտարարի, որ ուղղակիորեն սատարում է ԼՂՀ պաշտպանությանը»,- ասաց Բոզոյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։