481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ճանապարհային ոստիկանությունն ուսումնական տարվա առաջին օրերին «անվտանգության տասնօրյակ» կանցկացնի
15:21
31 Օգոստոսի 2010

ՀՀ ճանապարհային ոստիկանությունն ուսումնական տարեսկզբի կապակցությամբ սեպտեմբերի 1-10-ը «ճանապարհային երթևեկության տասնօրյակ» կանցկացնի, երեքշաբթի լրագրողներին ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Ըստ նրա, «անվտանգության տասնօրյակը» կանցկացվի Հայաստանի ողջ տարածքով` «Ուշադրություն, երեխաներ են» կարգախոսով:

Սարգսյանը նշեց, որ այդ օրերին Ճանապարհային ոստիկանության հիմնական ուժերն ու միջոցները կկենտրոնացվեն դպրոցներին հարակից փողոցներում` ինչպես երեխաների անվտանգությունն ապահովելու, այնպես էլ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը վերահսկելու նպատակով:

Ըստ ճանապարհապարեկային ծառայության ղեկավարի, 2009թ.-ին Հայաստանում համանման ակցիա անցկացնելու ժամանակ ընդհանուր առմամբ 58 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որոնց արդյունքում հինգ հոգի զոհվել է և 71-ը մարմնական վնասվածքներ են ստացել:

Միաժամանակ, նշված ժամանակահատվածում 12 ՃՏՊ է գրանցվել երեխաների մասնակցությամբ, որոնց արդյունքում մինչև 16 տարեկան երկու երեխա է զոհվել, ևս 10-ը վնասվածքներ են ստացել:

 «Երեք տարեկան երեխան զոհվել է` իր տան բակում ետ շարժվող բեռնատարի անիվի տակ ընկնելով, 12 տարեկան մեկ երեխա էլ զոհվել է շրջված մեքենայում: Դեպի դպրոց և հետադարձ ճանապարհին ոչ մի երեխա չի տուժել»,- ընդգծեց Սարգսյանը:

Նա կոչ է արել դպրոցականներին` իրենց անվտանգությունն ապահովելու նպատակով քայլել միայն մայթերով և փողոցը ճիշտ տեղով անցնել` ուշադիր հետևելով լուսանշանի ազդանշաններին:

 «Մենք խնդրում և պահանջում ենք բոլոր վարորդներին այդ օրերին չափազանց աչալուրջ լինել, խուսափել ավելորդ շտապողականությունից և դպրոցներին հարակից փողոցներում հատուկ պատասխանատվություն ցուցաբերել` հաշվի առնելով, որ փողոցների աշխույժ հատվածում կարող են երեխաներ հայտնվել: Այդ դեպքերում պետք է կանգ առնել և զիջել ճանապարհը»,- ասաց Սարգսյանը:

Ըստ նրա, որպեսզի երթևեկության համար խոչընդոտներ չստեղծվեն, երեխաների ծնողները պետք է հեռանան երթևեկելի մասից երեխաներին դպրոց հասցնելուց անմիջապես հետո:

«Օրինախախտների  հանդեպ խիստ միջոցներ կկիրառվեն»,- ասաց ճանապարհապարեկային ծառայության ղեկավարը` ավելացնելով, որ այդ հարցում ոչ մի զիջումներ չեն լինի և լրագրողներին առաջարկեց, որպեսզի իրենք էլ համոզվեն ոստիկանների արդյունավետ աշխատանքում:

Նա նաև նշեց, որ սեպտեմբերի 1-ին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար ծառայությունը կսկսվի սովորականից կես ժամ շուտ` ժամը 8-ին` բոլոր խաչմերուկների և դպրոցների մոտ: Միաժամանակ, հատուկ ուշադրություն կհատկացվի առավոտվա 08:00- 09:00 ժամերին և ուսումնական օրվա վերջին` 12.00 -14.00:

Ըստ Սարգսյանի, բացի այդ, բոլոր դպրոցները կապահովվեն անհրաժեշտ նախազգուշական նշաններով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: