480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԵՊՀ-ի և «Գալուստ Գյուլպենկյան» հիմնադրամի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
13:26
31 Օգոստոսի 2010

Երկուշաբթի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամիի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության մասին պայմանագիր ստորագրվեց, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԵՊՀ մամուլի ծառայությունից։

Միջոցառման ընթացքում պատմամշակութային ազգանվեր գործունեության համար պարգևատրվեցին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:

«Մեր հիմնարկությունը Պետհամալսարանի հետ ավելի քան 56 տարվա կապ ունի: Իր ստեղծման օրվանից մեր հիմնարկությունը  մշտապես բարյացակամ, ընկերային և  եղբայրական կապով կապված է եղել Մայր բուհի հետ»,- ասաց հիմնադրամի հայկական բաժնի տնօրեն Զավեն Եկավյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց  հիմնադրամին և անձամբ պարոն Եկավյանին ԵՊՀ և իր անունից այս պատվի համար: «Այս պարգևը պատիվ է ոչ միայն ինձ համար, այլև համալսարանի»,- ասաց Սիմոնյանը, հավաստիացնելով, որ  այս հուշամեդալը կմնա ԵՊՀ պատմության թանգարանում։  

Ըստ կնքված պայմանագրի, մեկ տարում ընդլայնվելու է գրահրատարակչական գործունեությունը` լույս ընծայելով ևս 12 անուն հայագիտական գիրք` 4500 ընդհանուր տպաքանակով, կատարվելու են մի շարք ծրագրեր` ԵՊՀ երիտասարդ գիտնականներին արտասահմանյան գիտական և կրթական ուղևորությունների ֆինանսավորում, «Բանբեր.Երևանի համալսարան» գիտական հանդեսին հրատարակչական և հոնորարային աջակցություն, օսմանագիտության զարգացման նպատակով տարվող աշխատանքների ֆինանսավորում, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի մի շարք խնդիրների կարգավորում, տարածքի ընդլայնում:

Հիմնադրամը, ըստ համաձայնագրի, հովանավորելու է նաև ԵՊՀ  բակալավրիատում և մագիստրատուրայում վճարովի համակարգում սովորող ոչ միայն սփյուռքահայ, այլև ՀՀ քաղաքացի համարվող ուսանողներին: Բացի դրանից, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի պորտուգալերեն ուսումնասիրող ուսանողներին հիմնադրամը պարտավորվում է ապահովել ուսումնական ձեռնարկներով և բառարաններով:

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը ստեղծվել է 1956 թվականին։ Կազմակերպության հայկական բաժինը 1984 թվականից գլխավորում է բարերար, բանասեր և արևելագետ Զավեն Եկավյանը, ով ԵՊՀ շրջանավարտ և պատվավոր դոկտոր է։

Գալուստ Սարգիս Գյուլբենկյան անգլիահայ ձեռնարկատեր և միլիոնատեր է, 20-րդ դարի  խոշորագույն նավթային մագնատ, մեկենաս։

20-րդ դարի սկզբին ակտիվ մասնակցություն է ունեցել համաշխարհային նավթարտադրության կազմակերպմանը՝ աջակցելով աշխարհի ընկերություններին օպտիմալացնել արդյունահանումը։ 1907 թվականին նրա աշխատանքի արդյունք է հանդիսացել դանիական և բրիտանական նավթային ընկերությունների միաձուլումը Royal Dutch Shell ընկերությունում, աշխատանքի համար Գյուլբենկյանը ստացել է նոր ընկերության բաժնետոմսերի 5 տոկոսը։

Հետագայում մասնակցել է նավթային այլ ընկերությունների (Turkish Petroleum Company, Iraq Petroleum Company…) ստեղծմանը՝ միշտ որպես պարգևատրում ստանալով նոր ընկերությունների բաժնետոմսերի 5 տոկոսը, ինչի համար էլ ստացել է «պարոն հինգ տոկոս» մականունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։