480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+30
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք ոստիկանն արգելել է հայ երեխաներին աղոթել Սուրբ Խաչ եկեղեցում
17:57
30 Օգոստոսի 2010

«Հայ ասպետ» հայկական մանկական ինտելեկտուալ հեռուստաշոուի հաղթողները խորապես վիրավորվել և վրդովվել են, որ թուրքական Ոստիկանությունն արգելել է նրանց մոմ վառել և աղոթել Թուրքիայի տարածքում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում, հայտնեց հեռուստահաղորդման հիմնադիր և հաղորդավար Կարին Տոնոյանը:

Թուրքիայում Վանա լճի Աղթամար կղզում գտնվող հայկական եկեղեցու այցելությունը կազմակերպվել է մոտ մեկ շաբաթ առաջ հեռուստաշոուի հաղթողների խմբի համար: Սակայն տեղական ոստիկանության աշխատակիցը արգելել է նրանց մոմեր վառել և աղոթել եկեղեցում, որն այժմ տեղական իշխանությունների որոշմամբ թանգարանի է վերածվել: Եերեխաները փորձել են շարունակել աղոթքը Արծրունիների միջնադարյան դինաստիայի հայկական թագավորների դամբարանում, որտեղ խունկ են վառել: Սակայն այստեղ էլ թուրք ոստիկանը նրանց հանգիստ չի թողել՝ ոտքով հանգցնելով կրակը:

«Մենք փորձեցինք խունկ ծխել: Սակայն մեզ մոտեցած ոստիկանը պահանջեց հանգցնել այն: Մենք նույնիսկ չհասցրեցինք պատասխանել, երբ նա հանգցրեց խունկը ոտքով երեխաների դեմքերին շատ մոտ տարածությունից»,- երկուշաբթի լրագրողներին Երևանում պատմեց Տոնոյանը:

Այս կապակցությամբ նա կոչ արեց հայերին հնարավորինս հաճախ այցելել իրենց նախնիների պատմական հայրենիքը, սակայն հայտնեց, որ անընդունելի է համարում սեպտեմբերի 19-ին ծրագրված պատարագի օրը Սուրբ Խաչի այցելությունը հայերի կողմից:

Նա հայտնեց նաև, որ խաչը եկեղեցու վրա հորիզոնական է տեղադրված, ինչը թուրքերը բացատրում են զբոսաշրջիկներին հայերի անհարգալից վերաբերմունքով քրիստոնեական կրոնի նկատմամբ:

Տոնոյանը կարծում է, որ թուրքական իշխանությունների նման վերաբերմունքը խոսում է այն վախի մասին, որ ունեն թուրքերը հայերի՝ այդ բուն հայկական տարածքների իրական տերերի նկատմամբ: Նա ընդգծեց, որ, չնայած Թուրքիայի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանության մերժմանը, այդ ոճրագործությունը ճանաչել է գրեթե ողջ աշխարհը:

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն իր հերթին նշեց, որ հայերի նկատմամբ նմանատիպ գործողություններն արտացոլում են ոչ թե մեկ ոստիկանի, այլ թուրքական իշխանությունների ընդհանուր քաղաքականությունը:

Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:    

Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար: Աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից Վանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: