480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Սեպտեմբերի 1-ին ավելի քան 37 հազար երեխա առաջին դասարան կգնա
15:52
30 Օգոստոսի 2010

Հայաստանի դպրոցները սեպտեմբերի 1-ին իրենց դռները կբացեն ավելի քան 37 հազար առաջին դասարանցիների համար, երկուշաբթի դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա, օգոստոսի ավանդական խորհրդակցությունների ժամանակ, որոնցից վերջինը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Երևանում, դպրոցների տնօրենների կողմից մի շարք հարցեր են բարձրացվել, որոնք վերաբերում են ուսումնական ծրագրերի, դասագրքերի, տեխնիկական սարքավորումների խնդիրներին։

«Այս ուսումնական տարին տարբերվում է աննախադեպ բարեփոխումներով և նորարարություններով։ Կրթությունն այն ոլորտն է, որը ենթակա է մշտապես բարեփոխումների է»,- ասաց նախարարը։

«Այսօր մենք մեր առջև ենք դնում վարչարարության որակի բարելավման խնդիրը։ Դրա տակ մենք առաջին հերթին հասկանում ենք դպրոցների տնօրենների վարչարարական ունակությունների մակարդակի բարձրացումը»,- նշեց Աշոտյանը։

Ինչ վերաբերում է դասագրքերին, ապա, ըստ  նախարարի, պետությունը հոգ է տարել, որպեսզի բոլոր դպրոցներն ապահոված լինեն դասագրքերով։

«Տնօրեններն ու ուսուցիչները ինչպես կոնցեպտուալ, այնպես էլ ֆինանսական բնույթի հարցեր են առաջ քաշել։ Պետք է նշել, որ մենք ի վիճակի ենք հիմնական խնդիրները լուծել առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու։ Իհարկե, ֆինանսական խնդիրները միշտ առկա են կրթության ոլորտում, սակայն, կարծում եմ, որ մեր ներքին ներուժի հաշվին հնարավոր է նախատեսված բարեփոխումներն իրականացնել»,- ասաց նա։

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանում կրթական բարեփոխումները ճիշտ ճանապարհի վրա են։

«Մենք այդ բնագավառում համաշխարհային միտումներին համընթաց ենք առաջ գնում»,- ասաց նա։

Աշոտյանը նաև հիշեցրեց, որ 2010թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքների օրը, առաջին անգամ տեղի կունենա հայ ուսուցիչների երդման հանդիսավոր արարողությունը։

«Երդման տեքստերը կճշտվեն, սրբագրումներ կկատարվեն։ Երդում տալով՝ մեր ուսուցիչները ևս մեկն անգամ կհաստատեն, որ կրթությունն աշխատանք չէ, այլ առաքելություն»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ մյուս տարվանից սկսած՝ երդում կտան այն ուսուցիչները, ովքեր նոր են սկսում իրենց գործունեությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: