486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետի գավաթի հանդբոլի մրցաշարը կանցկացվի Վանաձորում
15:22
30 Օգոստոսի 2010

ՀՀ վարչապետի գավաթի հանդբոլի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 2-4-ը Վանաձորում, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը։

Միջազգային մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Վրաստանի հավաքականները։
 
«Մրցաշարի նպատակն է Հայաստանում այդ տեսակի սպորտի մասսայականացումը»,- նշեց Գրիգորյանը։ Ըստ ֆեդերացիայի նախագահի, ՀՀ հավաքականի կազմում կխաղան Ֆրանսիայում բնակվող հայերը, ովքեր հանդես են գալիս ֆրանսիական առաջնության տարբեր դիվիզիոններում։ «Նրանք հպարտությամբ են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի անունից»,- նշեց նա։

Գրիգորյանը հայտնեց, որ 16 հանդբոլիստներից 9-ը ներկայացնում են Ֆրանսիան, իսկ մնացածը տեղացի մարզիկներ են։ Նա նշեց, որ չնայած մրցաշարին ուժեղ մարզիկներ են մասնակցում, հայկական հավաքականը հաղթանակի հույս ունի՝ շնորհիվ խաղացողների նվիրվածությանը։

Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ մրցաժարի ժամանակ Հայաստան կժամանի Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի (IHF) նախագահ Հասան Մուսթաֆան։

ՀՀ ազգային հավաքականի մարզիչներից Պատրիկ Օթամյանն իր հերթին հայտնեց, որ նախօրեին թիմն առաջին մարզումն է անցկացրել և մարզիկներ տրամադրությունը բարձր է։ «Մարզումը ցույց տվեց, որ թիմը սկսել է ուժեղանալ»,- նշեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: