480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Պատվո բլուրն օրական ավելի քան 2 հազար այցելու է ունենում
13:27
30 Օգոստոսի 2010

 XIX դարում տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված ռուսական բանակի 156 սպաների մարմինների ամփոփման վայրում հիմնադրված Պատվո բլուրն օրական ավելի քան 2 հազար այցելու է ունենում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունից՝ հղում անելով բլրի մոտ գտնվող Սրբ. Արխիստրատիգ Միխայիլի մատուռի վերակացու Հրաչ Գալոյանին:

Օգոստոսի 27-ին լրացավ մեկ շաբաթ այն օրից, երբ Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը բացեցին Գյումրիում գտնվող Պատվո բլուր ռուսական զինվորական գերեզմանոցը: Անցած շաբաթվա ընթացքում մարդիկ անընդհատ թարմ ծաղիկներ են դրել բլրի վրա:

«Պատվո բլուրը» զինվորական գերեզմանոց է՝ հիմնված 1856 թ.-ին որպես հուշարձան Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Առաջին հուղարկավորությունը վերագրվում է 1856 թ.-ին: Այն ժամանակ հենց դրա կողքին կառուցվել է ռուսական ուղղափառ մատուռ՝ որպես զոհվածների հրաժեշտի վայր, որը օծվել է 1886 թ.-ին: 1920 թ.-ին խորհրդային իշխանության հաստատումից հետո մատուռը փակվել է, իսկ 1980-ականներին մատուռը ռուս-հայկական բարեկամության թանգարան է եղել:

Մատուռը տուժել է 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով, և թանգարանը դադարել է գործել: Այժմ այն Նիկոլայ Լուսավորիչ Հրաշագործի ժամատուն-մատուռն է, որը վերանորոգվել է Պատվո բլրի վերաստեղծման շրջանակներում:

Հուշահամալիրի վերականգնման ընթացքում տեղադրվել է քանդակագործ Բորիս Միկեշինի 13 մետրանոց կոթողի պատճենը, որը նվիրված է 1828, 1855 և 1877 թթ.-ին Կարսի բերդի գրավման ժամանակ զոհված ռուս սպաների հիշատակին: Հուշարձանը տեղադրվել է 1910 թ.-ին Կարսում, իսկ 1918 թ.-ին՝ Կարսը Թուրքիային հանձնելուց հետո, հուշարձանն ոչնչացվել է թուրքերի կողմից: Քանդակագործ Յուրի Մինասյանի կողմից վերաստեղված կոթողը տեղադրվել է 2010 թ.-ի մարտի 31-ին:

«Պատվո Բլուր» հուշահամալիրի վերականգնման գաղափարի հեղինակը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն է, գաղափարին աջակցում են երկու երկրների ղեկավարները: Նախագիծն իրականացվում է ՌԴ Ուլյանովսկի մարզի աջակցությամբ:

 Վերականգնմանն աշխատանքները համակարգելու նպատակով 2009 թ.-ի հոկտեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ղեկավարությամբ:

Կազմակերպչական հարցերի լուծման նպատակով նոյեմբերի սկզբին հիմնվել է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը, որի համանախագահներն են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և «Պատվո Բլրի» վերականգնման հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:-0-

Հուշահամալիրը վերականգնվել է Ուլյանովսկում բնակվող ճարտարապետ Օլեգ Վլադիմիրովի նախագծով:

«Գյումրիի «Պատվո բլուրը» և ձեր երկրում գտնվող այլ հուշարձաններ վկայում են ռուս ուղղափառ եղբայրներին հայ ժողովրդի երախտագիտության մասին», - հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ով 2010 թ.-ի մարտի 16-18-ը գտնվում էր Հայաստանում:

Վերաստեղծված հուշահամալիրի բացման կապակցությամբ հայկական փոստը շրջանառության մեջ է դրել «Պատվո բլուր» փոստային նամականիշն ու գեղաթերթիկը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։