486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը փորձում է ազգային տաղավար տեղադրել Վենետիկի 54-րդ բիենալեի առավել շատ այցելու ունեցող տարածքում. համադրողներ
16:35
26 Օգոստոսի 2010

Հայաստանը Վենետիկի 54-րդ բիենալեի առավել շատ այցելու ունեցող տարածքում փորձում է ազգային տաղավար տեղադրել, «Նովոստի-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը։

Վենետիկի 54-րդ բիենալեն մեկնարկում է 2011 թ.-ի հունիսին և կտևի մինչև նոյեմբերի 27-ը՝ «Տիեզերքները տիեզերքում» նշանաբանի ներքո: Հայաստանը Վենետիկի բիենալեին մասնակցում է 1995թ.-ից։

«Մենք ձգտում ենք հայկական տաղավարներ տեղադրել Վենետիկի Արսենալում (Arsenale di Venezia)։ Այդ մասերում տարածքները չափազանց սահմանափակ են, իսկ այդտեղ սեփական տաղավարներ տեղադրելու համար շատ երկրներ են հավակնում, քանի որ դրանք Վենետիկի ամենաշատ այցելու ունեցող վայրերն են»,- ասաց կոմիսարը։

Ըստ նրա, այն ժամանակահատվածում, երբ Վենետիկում կանցկացվի միջոցառումը հինգից մինչև յոթ միլիոն զբոսաշրջիկներ կժամանեն, որոնցից շատերն անմիջապես կայցելեն բիենալե, և այդ առումով շատ կարևոր է ազգային տաղավար տեղադրել առավել հայտնի վայրերում։

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն իր հերթին նշեց, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 2007թ.-ի Վենետիկի բիենալեի ժամանակ իտալական կառավարությունից հայկական տաղավարի համար Վենետիկում 16-րդ դարի շենքը վարձակալելու առաջարկ է ստացել։

 «Նախարարությունը կարծում է, որ ավելի լավ է չվարձակալել, այլ գնել այդ շենքը, սակայն դեռ բավական միջոցներ չունենք դրա համար։ Դա շատ խոշոր գումար է»,- ասաց Հարությունյանը՝ չճշտելով, թե խոսքը որքան գումարի մասին է։

Վենետիկի բիենալեն հիմնադրվել է 1895 թ.-ին՝ որպես «Վենետիկ քաղաքի միջազգային գեղարվեստական ցուցահանդես»: Առաջին բիենալեին ներկայացվել են 16 երկիր ներկայացնող նկարիչների աշխատանքներ: Բիենալեն շատ շուտով միջազգային հեղինակություն է ձեռք բերել, իսկ երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1948թ.-ին, վերսկսվեց բիենալեի կանոնավոր անցկացումը, այն դարձավ համընդհանուր միջազգային ավանգարդի հարթակ: 1930-ականներին բիենալեի շրջանակներում հիմնադրվել են երաժշտության, թատրոնի, կինոյի միջազգային փառատոներ, 1975թ.-ին՝ Ճարտարապետության միջազգային ցուցահանդեսը:

Հայաստանը Վենետիկի բիենալեին մասնակցում է 1995թ.-ից: 1995-2009թթ.-ին հայկական տաղավարը ներկայացրել է Հայաստանում Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։