481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն աննախադեպ նախագիծ կներկայացնի Վենետիկի 54-րդ բիենալեին
15:37
26 Օգոստոսի 2010

Հայաստանը Վենետիկի 54-րդ բիենալեին կներկայացնի աննախադեպ, ինքնատիպ նախագիծ, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայկական տաղավարի համադրող, արվեստագետ Ռուբեն Արևշատյանը, սակայն չներկայացրեց մանրամասները:

Վենետիկի 54-րդ բիենալեն մեկնարկում է 2011 թ.-ի հունիսի և կտևի մինչև նոյեմբեր՝ «Տիեզերքները տիեզերքում» նշանաբանի ներքո:

«Հայեցակարգը դեռ մշակման փուլում է: Ասեմ միայն, որ այն վերաբերում է Հայաստանի անցյալին, ներկային և ապագային: Սա հայկական ժամանակակից արվեստը ոչ թե մեկուսացված տեսքով, այլ համաշխարհային ժամանակակից արվեստի համատեքստում ներկայացնելու փորձ կլինի», - ասել է համակարգողը:

Նա ընդգծեց, որ տաղավարը կկազմակերպվի այնպիսի ձևով, որ այնտեղ հնարավոր լինի անցկացնել բանավեճեր, քննարկումներ:

Հայկական տաղավարի մեկ այլ համադրող Ռուբեն Ազատյանն իր հերթին նշեց, որ ժամանակակից արվեստի հայ գործիչներն ակտիվ երկխոսության մեջ են այլ երկրներում գտնվող իրենց գործընկերների հետ և ակտիվորեն ինտեգրված են համաշխարհային ժամանակակից արվեստում:

«Մենք հույս ունենք, որ այդ կապերը կօգնեն մեզ կյանքի կոչել մեր տաղավարի գաղափարը», - ասաց Ազատյան:

Վենետիկի բիենալեն հիմնադրվել է 1895 թ.-ին՝ որպես «Վենետիկ քաղաքի միջազգային գեղարվեստական ցուցահանդես»: Առաջին բիենալեին ներկայացվել են 16 երկիր ներկայացնող նկարիչների աշխատանքներ: Բիենալեն շատ շուտով միջազգային հեղինակություն է ձեռք բերել, իսկ երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1948թ.-ին, վերսկսվեց բիենալեի կանոնավոր անցկացումը, այն դարձավ համընդհանուր միջազգային ավանգարդի հարթակ: 1930-ականներին բիենալեի շրջանակներում հիմնադրվել են երաժշտության, թատրոնի, կինոյի միջազգային փառատոներ, 1975թ.-ին՝ Ճարտարապետության միջազգային ցուցահանդեսը:

Հայաստանը Վենետիկի բիենալեին մասնակցում է 1995թ.-ից: 1995-2009թթ.-ին հայկական տաղավարը ներկայացրել է Հայաստանում Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը:-0- Ա.Թ.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: