484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն ողջունում է Գյումիի ռուսական ռազմակայանի մասին հայ-ռուսական համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը
15:33
26 Օգոստոսի 2010

ՀՀԿ-ն ողջունում է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ պատասխանելով ռազմակայանի մասին ռուս-հայկական պայմանավորվածությունների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հրապարակելու լրագրողների խնդրանքին, ասել է, որ  ԱՄՆ Պետդեպարտամենտը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի կարգավիճակը միայն Հայաստանի և Ռուսաստանի գործն է համարում:

«ԱՄՆ-ն և Հայաստանն ամուր գործընկերային հարաբերություններ ունեն, և մենք մեծ հույսեր ենք կապում այդ հարաբերությունները շարունակելու կապակցությամբ: Իսկ Ռուսաստանը Մինսկի խմբի մի մասն է և կառուցողական դեր է խաղում այդ կարգավիճակում», - ասել է Թոները:

«Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունը դրական և ինչ-որ չափով սպասված եմ համարում այն իմաստով, որ ամերիկյան վարչախումբը հայ-ռուսական վերջին զարգացումները համարում է բացառապես երկու կողմերին վերաբերող հարց, ինչը բխում է տարածաշրջանի կայունությունից և անվտանգությունից», - ասվում է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ այս հայտարարությամբ Վաշինգտոնը պաշտոնապես վերահաստատում է հայ-ամերիկյան հարաբերությունների գործընկերային բնույթը: «Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն դրական է արձագանքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսին և ընդգծում է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը», - հայտարարել է Շարմազանովը:

Նա ընդգծել է, որ ամերիկյան դրական շեշտադրումը, կապված Ռուսաստանի ՄԽ միջնորդական առաքելության հետ, թե «Ռուսաստանը Մինսկի խմբի մի մասն է և այս առումով կառուցողական դեր է խաղում», դիվանագիտական ապտակ է Բաքվին և նրա հովանավորյալին:

«Վաշինգտոնի այս մեկնաբանությունից պարզ է դառնում, որ Մադրիդյան փաստաթղթի պետերբուրգյան առաջարկները մշակվել և ներկայացվել են ոչ թե միայն Կրեմլի կողմից, ինչպես պնդում էր Ադրբեջանը, այլ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից», - ընդգծել է Շարմազանովը:

Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը ռազմական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ-ի միասնական համակարգի շրջանակներում:

Oգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի (մինչև 2046 թվականը՝ 1997 թ.-ին համաձայնագրի վավերացման պահից սկսած):

Արձանագրությունը նախատեսում է նաև ռազմակայանի պատասխանատվության աշխարհագրական և ռազմավարական ոլորտի ընդլայնում: Այն զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և МиГ-29 կործանիչներով, շուրջ 5 հազար մարդ է ծառայում: Քանի որ կայանը, բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, հայ զինծառայողների հետ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին զինել ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ, հատուկ ռազմական տեխնիկայով:

Փորձագետները տարբեր գնահատականներ են տալիս ռուս-հայկական պայմանավորվածություններին: Ոմանք կարծում են, որ համաձայնագիրը կարող է Հարավային Կովկասում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման հանգեցնել, ոմանք էլ կարծում են, որ Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացումը կծառայի կովկասյան տարածաշրջանում հարաբերությունների խաղաղ բնույթի ամրապնդմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: