478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+23
Եղանակը Երևանում
Հայ
C-300 համակարգեր ձեռք բերելն ուղղակիորեն չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հարաբերակցության վրա. Օհանյան
13:38
26 Օգոստոսի 2010

Ադրբեջանի կողմից ռուսական C-300 համակարգեր ձեռք բերելն ուղղակիորեն չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հարաբերակցության վրա, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ցանկացած սպառազինություն ձեռք բերելն ազդում է տարածաշրջանի ուժերի հավասարակշռության վրա: Միաժամանակ պետք է նշեմ, որ հակաօդային պաշտպանության C-300 համակարգեր ձեռք բերելը ուղղակիորեն չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հարաբերակցության վրա, քանի որ դրանց կիրառումը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի դեմ հնարավոր բոլոր սցենարներում էլ կլինի անարդյունավետ: Մի պարզ պատճառով` որ այդ համակարգերին մենք առավել ծանոթ ենք, դրանք շահագործում ենք բավականին երկար ժամանակ և գիտենք նման համակարգերի արդյունավետության նվազեցման հնարավորությունները», - ասել է նախարարը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

Օհանյանը նշել է, որ հայկական կողմը չի բարձրացրել այս հարցը վերջերս կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, «քանի որ պաշտոնական դիրքորոշում այդ ուղղությամբ չի եղել, նաև պաշտոնական առումով այս իրավիճակում քննարկումներ չեն եղել»:

Նախարարն ավելացրել է, որ վերջին այցի ընթացքում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել, ամրապնդվել է ռազմաքաղաքական կարևոր միությունը:

Նախարարի կարծիքով՝ եթե ռուս-ադրբեջանական այդ գործարքը կայանա, այն ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Որովհետև մենք ռազմավարական գործընկերներ ենք, մենք միևնույն ռազմաքաղաքական համակարգի անդամներ ենք, և մեր համագործակցությունը բավականին սերտ է: Նաև փոխադարձ պատրաստակամություն կա ցանկացած անվտանգության վերաբերյալ խնդիրների իրականացման ժամանակ փոխօգնության», - նշել է նա:

Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանի զինված ուժերը գերժամանակակից սպառազինությամբ համալրելու ծրագրերը կապված չեն C-300 համակարգեր ձեռք բերելու մասին ասեկոսեների հետ:

«Հայաստանի Հանրապետության սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հայեցակարգային զարգացումներն ունեն մի քանի պատճառներ: Առաջինը, թեև ձեռք բերելու սկզբնական փուլերում կպահանջվեն զգալի ֆինանսական միջոցներ, սակայն երկարաժամկետ հեռանկարում այդ համակարգերի ձեռք բերումը տնտեսապես առավել նպատակահարմար է: Երկրորդը, նման սպառազինություններ ձեռք բերելը և հետագա շահագործումը պահանջում է բարձր տեխնիկական գիտելիքներով օժտված անձնակազմ», - ասել է Օհանյանը:

Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ ստեղծվում է արդիական գիտելիքներով օժտված մասնագետների երկարաժամկետ պահանջարկ երկրի ներսում:

Երրորդը, Օհանյանի խոսքերով, հեռահար ու գերճշգրիտ համակարգերի օգտագործումը հնարավորություն է տալիս հավանական պատերազմի դեպքում նվազեցնել զոհերի թիվը նույնիսկ հակառակորդի քաղաքացիական բնակչության շրջանում` միաժամանակ ապահովելով նրա ռազմավարական օբյեկտների արագ ու ճշգրիտ խոցումը գործողությունների վարման տարածքի ամբողջ խորությամբ:

«Եվ վերջինն ու թերևս ամենակարևորը` այս սպառազինությունների կիրառումը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում, առկա այլ համակարգերի հետ համատեղ, իրոք, նպաստում է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը, ամրապնդում է ռազմավարական զսպման համակարգը», - ասել է նախարարը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: