483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակչության կեսը տառապում է ճարպակալումից. փորձագետ
16:25
25 Օգոստոսի 2010

Հայաստանի բնակչության շուրջ 56 տոկոսը տառապում է ճարպակալումից, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։

Ըստ նրա, ավելորդ քաշի հիմնական պատճառներն, առաջին հերթին, սխալ սննդակարգն է, բազմաթիվ դիետաները, որոնց ժամանակ մարդիկ հասկանում են, թե ինչ է հացադուլը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվացման նվազումը։

«Քիչ ուտելը կամ սահմանափակ քանակությամբ խմորեղեն և քաղցրավենիք օգտագործելը դեռ չի նշանակում, որ մարդը ապահովագրված է ճարպակալումից։ Կարելի է ոչինչ չուտել օրվա ընթացքում, բայց նախքան քնելը լիարժեք ուտելով, ավելի շատ կալորիա հավաքել, քան շատ սնվելու դեպքում»,- նշեց բժիշկ դիետոլոգը։

Ինչպես ասաց Պետրոսյանը, ճարպակալումը կարող է առաջանալ ոչ միայն ինտենսիվ սննդի հետևանքով, այլ քնի խախտման, շնչառության և հոգեկանի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում՝ դա այսպես կոչված մեխանիկական գիրացում է։

«Ճարպակալումը ոչ միայն պարզապես հիվանդություն է, այլ նաև շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների, ճնշման բարձրացում առաջացնող պատճառ»,- կարծում է բժիշկ-դիետոլոգը։

Նա ճարպակալելու հակում ունեցող մարդկանց խորհուրդ է տվել առավոտյան և երեկոյան մեկ ժամ զբոսնել՝ հաշվի առնելով, որ կալորիաները 20 րոպեանոց զբոսանքից հետո սպառվում են, ինչպես նաև սահմանափակել յուղային սննդի օգտագործումը, ավելի շատ բանջարեղեն և միրգ օգտագործել, ծխող մարդկանց համար՝ քիչ ծխել։

«Ինքնուրույն նիհարել չի կարելի, քանի որ դա անարդյունավետ է։ Պետք է դիմել բժշկին և հիշել, որ մեկ ամսվա ընթացքում մարդը կարող է նիհարել միայն 3-5կգ և ոչ ավել»,- ասաց Պետրոսյանը։

Բժիշկը ցավով հայտնեց, որ ճարպակալման խնդրին են բախվում ոչ միայն տարեց մարդիկ, այլ նաև 20-30 տարեկան երիտասարդները։

Նա տեղեկացրեց, որ ցանկացողները կարող են ինքնուրույն հաշվել իրենց մարմնի զանգվածի ինդեքսը՝ դրա համար պետք է մարդու քաշը բաժանել հասակի (մետրով) քառակուսուն։ Նորմայում  այդ թիվը կազմում է 18,5 մինչև 25, 25-30-ի դեպքում ճարպակալում է առկա, 30-ից ավել ցուցանիշի դեպքում մարդու մոտ ճարպակալման ծանր տեսակ է նկատվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: