482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը Հայաստանի անվտանգության երաշխիքներ է պահանջում ՌԴ-ից
16:41
24 Օգոստոսի 2010

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը դեմ է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման պայմանագրի ներկա տեսակին՝ առանց հանրապետության անվտանգության հստակ երաշխիքների, հայտնեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նախորդ ուրբաթ Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի:

«Եթե բացատրություններ չտրվեն, թե ինչի է 49 տարով երկարացվել ժամկետը, և ինչ անվտանգության երաշխիքներ են ստանում Հայաստանն ու Ղարաբաղը, ապա խմբակցությունը դեմ կքվեարկի»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա՝ ավելացնելով, որ համապատասխան որոշումը պետք է ընդունվի «Ժառանգություն» վարչության կողմից։

Ըստ Սաֆարյանի, Ռուսաստանի և Հայաստանի կողմից ոչ մի հիմնավորում չի տրվել այն հարցերի շուրջ, թե ինչու է հենց հիմա դա արվում (ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը), և ինչու հենց այդ ժամկետով։

«Մենք կհասկանայինք 49 տարով ժամկետի երկարացումը, եթե Ռուսաստանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, եթե Ադրբեջանը Հայաստանին սպառնալիքներ հղեր, և այդ ժամանակ կհասկանայինք, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն ու պահապանն է, և այդ պատճառով ենք երկարացնում ռազմակայանի ժամկետը։ Բայց քանի որ հակառակն է տեղի ունենում, ղարաբաղյան հակամարտության հանդեպ դաշնակցի կողմից հստակեցում չկա, ապա կարծում եմ, որ կլինեն պայմանագրից դժգոհ անձինք»,-ասաց նա։

Սաֆարյանը կարծում է, որ ռազմավարական գործընկերային հայ-ռուսական հարաբերությունները պետք է հավասար լինեն, ինչն այսօր չկա։ Նա նշեց, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 զենիթահրթիռային համալիրների վաճառքի դեպքում «Ռուսաստանն իր գործողություններով Հայաստանին վռնդում է ռազմավարական գործընկերության և ՀԱՊԿ դրույթների դաշտից»։

«Երկար տարիների ընթացքում Հայաստանի անվտանգությունն այն վիճակում է, որ այժմ այդ խնդիրը դուրս է գալիս Հայաստանի հնարավորությունների շրջանակից և կախված է արտաքին գործոններից»,- ասաց Սաֆարյանը։

 «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն իր հերթին ասաց, որ կուսակցությունը մի քանի սկզբունքային վերապահումներ ունի։ Ըստ նրա, առաջին հերթին այդ պայմանագրում չի արտացոլված Արցախի  անվտանգության հարցը։

«Արցախը դե-յուրե գտնվում է մի երկրի (Ադրբեջանի) տարածքում, որը Հայաստանին դասում է իր թշնամիների շարքում, և պարզ չէ, թե այդ դեպքում ինչպես կարող է պաշտպանված լինել Արցախը։ Բացի այդ, միանգամից խոսակցությունը տարվել է С-300-ի հնարավոր վաճառքի մասին, ինչն Ադրբեջանում արդեն որպես կատարված փաստ են ընկալում»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ Հայաստանում դեռ կասկածում են, թե Ռուսաստանը նման քայլի կդիմի, բայց պետք է գիտակցել, որ վաճառողը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և ադրբեջանական ագրեսիայի դեպքում այդ զենքը կօգտագործվի Հայաստանի դեմ ՝ որպես Ղարաբաղի անվտանգության երաշխիք։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: