484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանն Անդրկովկաս է վերադառնում. քաղաքական գործիչ
14:48
24 Օգոստոսի 2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պետական այցը և ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի անցկացումն աշխարհաքաղաքական տեսակետից նոր փուլի սկիզբ նշանավորեցին ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբներում, հայտարարեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

ՌԴ նախագահը օգոստոսի 19-21-ը պետական այցով գտնվում էր Հայաստանում: Այցի շրջանակներում նա մասնակցեց ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի օրակարգում ներառված էին Ղրղզստանում իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ-ի ծրագրած միջոցառումներին և Կազմակերպության շրջանակներում ճգնաժամային արձագանքման արդյունավետ համակարգի ձևավորմանը վերաբերող հարցեր:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանն ակտիվորեն վերադառնում է Անդրկովկաս և, ընդհանուր առմամբ, համաշխարհային քաղաքականություն: Մեդվեդևը հստակ կերպով նշեց, որ Ռուսաստանը, լինելով տարածաշրջանի ուժեղագույն երկիրը, վերադառնում է տարածաշրջան կարգուկանոն հաստատելու նպատակով», - երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Բաբուխանյանը:

Այս համատեքստում նա նշեց, որ Ռուսաստանի շուրջ ամուր աշխարհաքաղաքական դաշինք է ձևավորվում, ինչի վկայությունն են ԵվրԱզԷՍ-ի, Մաքսային միության գործունեությունը, ՀԱՊԿ-ի ուժեղացումը:

«Ակնհայտ է, որ բավականին հզոր մակրոաշխարհաքաղաքական դաշինք է ձևավորվելու, որում Հայաստանն ունի իր կարևոր դերը, քանի որ հայ-թուրքական սահմանը նաև ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև սահման է», - ասաց նա:

Կուսակցության ղեկավարի խոսքերով՝ այսօր Ռուսաստանի քաղաքականությունն արդեն կարելի է կանխագուշակել: «Եթե տասը տարի առաջ դա անելը բավականին բարդ էր , որովհետև Ռուսաստանն ինքը գտնվում էր ներքին ձևափոխման գործընթացում, ապա այսօր կարելի է հստակ պատկերացնել և կանխատեսել տարածաշրջանային զարգացումները», - պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ ռուսական քաղաքականության այդ կանխատեսելիությունը թույլ է տալիս մրցակցային ծրագրեր ձևավորել: 

Խոսելով ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած պետական այցի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների այցի մասին՝ Բաբուխանյանն ասաց, որ Հայաստանը կարևոր օղակ է Կազմակերպության շղթայում, ինչը «մեր ղեկավարության նախաձեռնողական քաղաքականության ձեռքբերումներից մեկն է»:

Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն,  Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Ռոզա Օթունբաևան, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։