478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտել է միակ հնարավոր ռազմական դաշինքը. քաղաքական գործիչ
14:17
24 Օգոստոսի 2010

Հայաստանը միակ հնարավոր ռազմական դաշինքն է մտել, ասաց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։

«Բնական է, որ մեկ այլ դաշինքի կազմ մտնելը, բացի Ռուսաստանի շուրջ ձևավորվածից, մենք չենք կարող պատկերացնել, քանի որ տարածաշրջանում  ՆԱՏՕ-ն՝ ի դեմս Թուրքիայի, հակահայկական և ցեղասպանական տրամադրություններով օպերատոր ունի»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա։

Նախորդ ուրբաթ Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի: Արձանագրությունների տակ ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Անատոլի Սերդյուկովը: Փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո:

Ըստ Բաբուխանյանի, Հայաստանն այսօրվա դրությամբ ռազմական դաշինք մտնելուց բացի այլ տարբերակ չունի և չի կարող ունենալ։

«21-րդ դարի ընթացքում հայ ժողովուրդը եռակի անգամ ցեղասպանության է ենթարկվել, մեզ շրջապատում է թուրքական 100 միլիոնանոց բնակչությունը, որն ագրեսիվ է տրամադրված մեր հանդեպ, մեր կողքին ցեղասպանություն իրականացրած երկու պետություն է տեղակայված՝ Թուրքիան և Ադրբեջանը»,- պարզաբանեց նա։

Այդ համատեքստում Բաբուխանյանն ընդգծեց, որ Թուրքիան շարունակում է «ցեղասպանություն ծնող երկիր» մնալ, և նա ցանկացած պահի, ինչպես նաև՝ Ադրբեջանը, հնարավորության դեպքում կգնա դրա կրկնմանը։

Կուսակցության ղեկավարն այդ կապակցությամբ նշեց, որ Հայաստանը պետք է իր անվտանգությունն ապահովի կամ ռազմական դաշինք մտնելու միջոցով, կամ միջուկային զենքի առկայությամբ։ «Բնական է, որ երկրորդ տարբերակը՝ հնարավոր է ցանկալի, բայց հեռավոր ապագայի գործ է, այդ պատճառով այսօր իրական քաղաքականությունը ռազմական դաշինքի կազմ մտնելն է»,- ամփոփեց Բաբուխանյանը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: