486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Կյանքից հեռացել է հայտնի դերասան Վլադիմիր Մսրյանը
13:51
24 Օգոստոսի 2010

Երեքշաբթի կյանքի 73-րդ տարում մահացել է Կինոյի և թատրոնի հայտնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը:

Մսրյանն իրեն վատ է զգացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն հիվանդանոցում մահացել է:

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Մսրյանը վերջերս վատառողջ էր: Հինգ տարի առաջ նա շատ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և սրտի բարդ վիրահատություն տարել: Նախօրեին նրան կրկին տեղափոխել են հիվանդանոց, սակայն արտիստին փրկել չի հաջողվել:

Վլադիմիր Մսրյանը ծնվել է 1938 թ.-ի մարտի 12-ին Վլադիկավկազում: 1958-62 թթ.-ին ուսանել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1963-64 թթ.-ին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-66 թթ.-ին՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1966 թ.-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնում, որտեղ փայլել է Համլետի և Հերոստրատի դերերում:

Մսրյանը նկարահանվել է նաև 19 ֆիլմում: Նրա ամենահայտնի ֆիլմը Լեոնիդ Մենակերի «Նիկոլո Պագանինի» ֆիլմն է (1972), որտեղ դերասանը հանդես է եկել գլխավոր հերոսի դերում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։