478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+35
Եղանակը Երևանում
Հայ
2010թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում 25,8%-ով աճել է ինքնասպանությունների թիվը. վիճակագրություն
18:01
23 Օգոստոսի 2010

Հայաստանում 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին 317 ինքնասպանության դեպք և ինքնասպանության փորձ է արձանագրվել, ինչը 25,8 տոկոսով  շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Վիճակագրական տվյալների համաձայն, 138 ինքնասպանության դեպքից ինը գրանցվել է 17-24 տարեկան չափահասների, 24 դեպք՝ 18-29 տարեկան երիտասարդների շրջանում։ Հայաստանում 73 ինքնասպանություն է գրանցվել 30-65 տարեկան անձանց, 32 դեպք՝ 65 տարեկանից բարձր տարեց մարդկանց շրջանում։

Վիճակագրության տվյալները վկայում են, որ 49,2 տոկոս ինքնասպանություն է գրանցվել գործազուրկների, 19,2 տոկոս՝ թոշակառուների, 9,5 տոկոս՝ աշակերտների և ուսանողների, 9,8 տոկոս՝ աշխատող բնակչության շրջանում։

Ընդհանուր առմամբ, ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն, 2010թ.-ի հունվար-հունիս ամիսներին ավելի քան 14,3 հազար մահվան դեպք է գրանցվել՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ավելի քան 14,6 հազար դեպքի համեմատ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: