481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ռազմական գործողություններ չեն վերսկսվի տեսանելի ապագայում. փորձագետ
17:58
23 Օգոստոսի 2010

Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսում չի լինի տեսանելի ապագայում, կարծում է Կովկասի Ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Գլխավոր քաղաքական հաղորդագրությունը, որը Մոսկվան արել է Բաքվին՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման պայմանագրի ստորագրմամբ, այն է, որ ղարաբաղյան հակամարտության առումով Ադրբեջանում կարող են թուլանալ և հանգիստ քնել, քանի դեռ տեսանելի ապագայում հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսում չի լինի, կամ էլ դա ինքնասպանություն կլինի այն երկրի համար, որը ռազմական գործողություններ կսկսի»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները» Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Մինասյանը։

Երկու պետությունների միջև արձանագրություն է ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995 թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995 թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից:

Մինասյանը նշեց, որ դա առաջին հերթին բացատրվում է Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին արձանագրությունում կատարված փոփոխություններով, ինչը Հայաստանին հնարավորություն է տալիս ռուսական ռազմակայանի կողմից հստակ ռազմական աջակցության հույս ունենալ այն դեպքում, եթե ղարաբաղյան հակամարտության գոտում հիպոթետիկ ռազմական գործողությունները վերսկսվեն։

«Այլ կերպ ասած, Հայաստանը կարող է հույս ունենալ, որ ռուսական զորքերն անհրաժեշտության դեպքում և ֆորսմաժորային հանգամանքներում կարող են տեղակայվել Ադրբեջանի հետ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանում կամ Նախիջևանի ուղղությանմբ»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի, մեկ ուրիշ՝ առավել կարևոր փաստը, որը թույլ է տալիս ասել, թե Ռուսաստանը տարածաշրջանի մակարդակով երկարատև ստատուս-քվո և անվտանգության հեռանկարներ է ամրագրում, ռուսական ռազմակայանի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ Մեդվեդևի մեկնաբանությունն է, որն արվել է ինչպես երկկողմանի հանդիպման, այնպես էլ ՝ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։

«Նախագահ Մեդվեդևն այն հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը, միանշանակ հիշատակեց, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է խաղաղություն պահպանելը, և միաժամանակ Ռուսաստանն իր դաշնակից Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամի առջև իր պարտականություններն ունի»,- ասաց նա։

Փորձագետն ակնհայտ է համարել այն, որ եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, դրանք կանդրադառնան ոչ միայն Ղարաբաղին, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանին։

«Եվ դրանից ելնելով՝ Մեդվեդևն այդպես էլ  հնչեցրեց դիրքորոշումը, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի առջև անվտանգության ոլորտում ստանձնած իր պարտավորություններին»,- ասաց Մինասյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: