486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական հարաբերությունների նոր մակարդակը կամրապնդի Հարավային Կովկասի անվտանգությունը. հայ պատգամավոր
17:08
23 Օգոստոսի 2010

Հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի բարձրացումը կամրապնդի Հարավային Կովկասի անվտանգության ընդհանուր հիմքը և հավասարակշռություն կապահովի տարածաշրջանի բոլոր խաղացողների համար, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները» Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցություն խորհրդարանական խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը։

«Ռուս-հայկական հարաբերությունները շատ բարձր մակարդակում են, դրանք բնութագրվում են ռազմավարական գործընկերությամբ։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան այսօր մեզ թույլ  տվեց ամրապնդել դաշնակցային հարաբերությունները և առավել փաստարկված ասել, որ Ռուսաստանն ու Հայաստանը լուրջ և ծանրակշիռ գործընկերներ են, և մեր փոխհարաբերությունները զարգանում են համազոր գործընկերության մակարդակի վրա»,- ասաց Նաղդալյանը։

2010 թ.-ի օգոստոսի 19-20-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պետական այցը:

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Հեղինե Նաղդալյանի խոսքով, եթե ռազմաքաղաքական մակարդակում երկրների միջև մինչև այժմ չափազանց լուրջ և լավ համագործակցություն է եղել, ապա այցից հետո տնտեսական բաղկացուցիչը նույնպես լրջորեն առաջ կշարժվի։ «Մարդասիրական բաղկացուցիչը նույնպես բավական մեծ է»,-ավելացրեց նա։

Պատգամավորը նշեց նաև, որ հայ հասարակությունն ու քաղաքական ուժերը այցի արդյունքներից գոհ մնալու հիմքն ունեն:

«Այցը շատ հեռու գնացող արդյունքներ կունենա։ Դրանք գրանցվել են մի քանի փաստաթղթերում»,- ասաց նա։

Այցի ընթացքում միջուկային էներգետիկայի ոլորտում, հետընդունման (ռեադմիսիա), առևտրային ներկայացուցչությունների փոխադարձ հաստատությունների մասին միջկառավարական համաձայնագրեր են ստորագրվել ։

Բացի այդ, Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին միջպետական արձանագրություն է ստորագրվել, ինչպես նաև՝ արտոնագրված ծառայությունների կենտրոնների և ռազմական տեխնիկայի և տեխնիկական սպասարկման ու վերանորոգման համատեղ ձեռնարկությունների ստեղծման բնագավառում համագործակցության հարցերի մասին փոխըմբռնման հուշագիր:

Նաղդալյանը կարծում է, որ այցը բավական լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում։ Ըստ պատգամավորի, այս այցի արդյունքները դժվար է գերագնահատել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։