486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը հայ ժողովրդի կարևորագույն նվաճումներից է. ՍԴ ղեկավար
16:47
23 Օգոստոսի 2010

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որի 20-ամյակն է տոնվում, հայ ժողովրդի կարևորագույն նվաճումներից մեկն է, կարծում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։

Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին՝ Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ։ Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը անվավեր ճանաչվեց և հռչակվեց Հայաստանի Անկախ Հանրապետությունը։
 
«Հռչակագիրը բովանդակային առումով Հայաստանի պատմության, երկրի իրավահամակարգի զարգացման նոր էջ է բացել։ Հռչակագիրը համակարգային ամբողջականություն է դարձել, որը երբեք չի կորցնի իր նշանակությունը»,- երկուշաբթի Սահմանադրական դատարանում Հռչակագրի 20-ամյակի տոնակատարության ժամանակ ասաց Հարությունյանը։

ՍԴ ղեկավարը հիշեցրեց, որ Հռչակագրի մշակումն անցկացվել է ազնվության, անկեղծության մթնոլորտում, փաստաթղթի հեղինակները ոչ մի շահադիտական նպատակներ չեն հետապնդել, ատելություն չեն ունեցել։ Ինչպես կարծում է Հարությունյանը, այդ պարզության և անկեղծության մթնոլորտն է հիմք հանդիսացել այդ նշանակալից փաստաթղթի ընդունման համար։ Ինչպես նշեց դատարանի նախագահը, հենց հռչակագիրն է դարձել ողջ հայ ժողովրդի կամարտահայտումը, ամրագրել, որ հենց ժողովուրդն է հռչակագրով իշխանության կրող հռչակվում։

Հարությունյանն ասաց, որ Հռչակագիրն առաջին անգամ ամրագրել է բազմակարծության, կուսակցականության, իշխանությունների բաժանման, խղճի և մտքի ազատության, ինչպես նաև երկրի անվտանգության ապահովման և սահմանների անձեռնմխելիության արդիական սկզբունքները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը։ 

ՍԴ ղեկավարը հիշեցրեց, որ հաջորդող իրադարձություններն ապացուցել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման սկզբունքի ամրագրման հանդեպ հավատարմությունը, ինչը վերջին արտացոլումն է գտել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշման մեջ։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանն ասաց լրագրողներին, որ Հռչակագիրը ուղենշային նշանակություն ունեցավ անկախություն ստանալու մտադրությունն ապացուցած Հայաստանի համար:

«Հուսով եմ, որ շուտով Հայաստանը կդառնա այնպիսին, ինչպիսին երազել ենք 20 տարի առաջ»,- ասաց Սահակյանը։

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ էր քվեարկել:

Երկու օր անց  հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։