484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարների փառատոն է բացվել
17:46
21 Օգոստոսի 2010

Շաբաթ օրը Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնում «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարների փառատոն է բացվել, հաղորդում է ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Փառատոնի կազմակերպիչը ՀՀ ԿԳ նախարարությունն է: Փառատոնի նպատակն է բացահայտել սփյուռքում գտնվող տաղանդավոր երեխաներին, ինչպես նաև բարձրացնել հայկական մանկական գրականության և կերպարվեստի ուսումնասիրման նկատմամբ հետաքրքրությունը:

Փառատոնին մասնակցելու նպատակով կազմակերպված մրցույթին մասնակցել է 6-12 տարեկան շուրջ 1000 երեխա՝ Հայաստանից, Արցախից, Արգենտինայից, Թուրքիայից, Իրանից, Իսպանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Քուվեյթից, Ֆրանսիայից և շատ այլ երկրներից:

Երկրորդ փուլում մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակը: Հաղթողներին կհանձնվեն երեք հիմնական և յոթ խրախուսական մրցանակներ: Արդյունքները կհրապարակվեն 2010 թ.-ի սեպտեմբերին:

«Բնությունը անտաղանդ հայ չի ծնում: Մենք պետք է աշխարհին ցույց տանք հայկական գենի ուժը», - փառատոնի բացման ժամանակ ասել է Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ճարտարապետ Լևոն Իգիթյանը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել երեխաների զարգացման, հոգևոր աշխարհի մեջ նրանց ներգրավվելու համար:

Իգիթյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է ողջ աշխարհում ապահովել հայկական մշակութային ներկայությունը: Նա շնորհակալություն է հայտնել մրցույթի բոլոր մասնակիցներին, նրանց ծնողներին, ինչպես նաև հատուկ երախտագիտություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարությանը, ինչպես նաև գլխավոր հովանավորին՝ «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: