482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները դաշնակցային գործակցության նոր հեռանկարներ են տեսնում
17:24
21 Օգոստոսի 2010

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը համոզված են, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ներկա փուլը դաշնակցային գործակցության, բոլոր բնագավառներում կապերի ինտենսիվ խորացման նոր հեռանկարներ է բացում՝ ելնելով երկու երկրների բարգավաճման և իրենց ժողովուրդների բարեկեցության բարձրացման, Կովկասում և ողջ աշխարհում ամուր խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման շահերից:

Ինչպես նշվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պետական այցից հետո ընդունված ռուս-հայկական համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում, բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել են Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային, ռազմավարական գործընկերության հարաբերությունների զարգացման վիճակն ու հեռանկարները, որի հիմքն է երկու պետությունների արմատական շահերին անդրադարձող հարցերում փոխադարձ աջակցությունը:

2010 թ.-ի օգոստոսի 19-20-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պետական այցը:

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել կարևորագույն միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Երկու երկրների ժողովուրդների արմատական շահերին համապատասխան՝ ռուս-հայկական փոխըմբռնման և վստահության, փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքի արդյունքները երկու պետությունների ղեկավարների դրական գնահատականն են ստացել:

«Այցին հատուկ նշանակություն է տվել այն փաստը, որ այն տեղի է ունեցել Հայրենական մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարության տարում», - նշվում է հայտարարության մեջ:

Այցի ընթացքում կողմերը նշեցին, որ նպատակաուղղված են կառուցողական, երկկողմ արտաքին-քաղաքական գործակցության, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ֆորումների, այդ թվում նաև  ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի  շրջանակներում համատեղ ջանքերի հետագա զարգացմանը՝ ելնելով համընդհանուր խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման շահերից:

Նշվել է նաև ԱՊՀ-ում և ԵԱՀԿ-ում Ռուսաստանի նախագահության ժամանակահատվածում այդ կազմակերպությունների գործունեության մեջ կատարած ներդրումը:

ՀՀ նախագահը աջակցել է Եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման և կնքման մասին ՌԴ նախագահի նախաձեռնությանը, որի հիմքում ընկած են Եվրոատլանտիկայի բոլոր պետությունների համար միասնական, հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքները:

Բանակցությունների ընթացքում նշվել է Տնտեսական համագործակցության միջկառավարական երկկողմ հանձնաժողովի հատուկ դերը, որը կոչված է նոր ազդակ հաղորդել ռուս-հայկական տնտեսական-ներդրումային համագործակցության ընդլայնմանը, երկու երկրների մարզերի տնտեսությունների զարգացմանը:

Ուշադրության է արժանացել էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցություների, լեռնամետաղագործական և լեռնահանքային ոլորտներում, բանկային հատվածում փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարային նշանակությունը, նորարար տեխնոլոգիաների զարգացումը:

«Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը փաստել են, որ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը դիտարկում են որպես ռուս-հայկական միջպետական դաշնակային հարաբերությունների կարևոր բաղկացուցիչներ: Պետությունները հաստատել են պատրաստակամություն՝ հետագայում ևս նրանց առաջնային ուշադրության արժանացնել », - նշվում է հայտարարության մեջ:

Պետությունների ղեկավարները գոհունակությամբ նշել են մարդասիրական ոլորտում համագործակցության առաջնային զարգացումը և հայտարարել են երկու երկրների ժողովուրդների հոգևոր և մշակութային մտերմության պահպանմանն ու ամրապնդմանն աջակցելու մտադրության մասին:

Բանակցություններից հետո ստորագրվել է երկկողմ համագործակցության մասին  5 փաստաթուղթ. «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995թ. մարտի 16-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն»,  «Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև առևտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնելու մասին Համաձայնագիր»,   «Հայաստանի Հանրապետության Կառավարության և  Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին Համաձայնագրի իրականացման  կարգի մասին Կիրարկման արձանագրություն»,  «Ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության /ՌԴ/ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում` արտոնագրված ծառայությունների կենտրոնների և ռազմական տեխնիկայի և տեխնիկական սպասարկման ու վերանորոգման համատեղ ձեռնարկությունների ստեղծման բնագավառում համագործակցության հարցերի մասին փոխըմբռնման հուշագիր»: 

ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևն ուրբաթ Գյումրիում մասնակցել են «Պատվո Բլուր» հուշահամալիրի բացմանը: Հուշահամալիրը կառուցվել է այն վայրում, որտեղ ամփոփված են ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված 156 սպաների մարմինները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: