481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները նախանշել են փոխգործակցության խորացման քայլերը. Սարգսյան
14:37
21 Օգոստոսի 2010

Երևանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցները նախանշել են Կազմակերպության շրջանակներում համագործակցության և փոխգործակցության հետագա խորացման հստակ քայլերը, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀԱՊԿ անդամ-պետությունների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը մեկնարկել է Երևանում օգոստոսի 20-ին: Գագաթնաժողվին մասնակցում են հինգ պետություններ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

 «Համոզված եմ, որ ծրագրերի լիարժեք իրագործումը թույլ կտա մեր կազմակերպությունը հասցնել որակապես նոր` ավելի բարձր մակարդակի:»,- ուրբաթ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը։

Երևանյան գագաթնաժողովի օրակարգի առանցքային թեման Ղրղըզստանի իրավիճակն էր: Ավելի ստույգ` իրավիճակի արագ կայունացման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում իրականացված միջոցառումների և Ղրղըզստանին ցուցաբերած օգնության հարցը:

Ըստ Սարգսյանի, Երևանի հանդիպումը կարևոր քայլ է երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության համակարգի հետագա զարգացման գործընթացում:

«Որպես կազմակերպիչ-պետության Նախագահ, ցանկանում եմ երախտագիտություն հայտնել երկրների ղեկավարներին` գագաթնաժողովին մասնակցելու եւ կառուցողական , հանգամանալի կարծիքներ փոխանակելու համար»,- ավելացրեց նա։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին շնորհակալություն հայտնեց հայ գործընկերոջը և Հայաստանին գագաթնաժողովի կազմակերպման և աշխատանքի համար պայմաններ ստեղծելու համար։

«Մենք դա գնահատում ենք, և դա նպաստել է մտքերի արդյունավետ փոխանակմանը, որը շարունակվել է նույնիսկ ծրագրվածից ավելի երկար»,- ընդգծեց նա։

Մեդվեդևն ավելացրեց նաև, որ մտքերի փոխանակումը շարունակվել է «բավական շահագրգիտ, հնարավորին չափ անկեղծ մթնոլորտում, և դա վկայում է, որ մենք մտադիր ենք զարգացնել մեր կազմակերպությունը»։

ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: